Հանրագիտարան

Օշականի ճակատամարտ 336 թ.

Օշականի ճակատամարտը տեղի է ունեցել 336 թվականին Մազքթաց Արշակունիների և Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության բանակի միջև: Ճակատամարտն ավարտվել է հայող զորքի հաղթանակով:

Ճակատամարտի նախադրյալները և ընթացքը

Սասանյան Պարսկաստանի դրդմամբ Կովկասյան վաչկատուն ցեղերից(հոներ,փոխեր) կազմված բանակով մազքթաց արքա Սանեսանը, ցանկանալով նստել Հայոց գահին,335 թվականին արշավելով Հայաստան գրավում է Մեծ Հայքի մայրաքաղաք Վաղարշապատը: Մեծ Հայքի Արշակունյաց թագավոր Խոսրով Բ Կոտակը ստիպված հեռացել է Կոգովիտ գավառի Դարույնք բերդը: Հաջորդ տարի`   336-ին Հայող բանակը`   սպարապետ Վաչե Մամիկոնյանի գլխավորությամբ,հակառակորդին Օշականի մոտ գտնվող Ցլու գլուխ կոչվող բլրի մոտ պարտության են մատնել,պաշարելով մայրաքաղաք Վաղարշապատը: Սանեսանը,թողնելով քաղաքը,քաշվել է Օշական բերդի կողմերը,որտեղ էլ`  քարքարոտ մի վայրում,կայացել է վճռական ճակատամարտը: Արյունահեղ մարտում Հայոց բանակը հաղթում է և թշնամուն,որը փաղղչում էր հետապնդում է մինչը Փայտակարան: Սանեսանը ձերբակալվում է և գլխատվում հայ քաջերի կողմից: Օշականի ճակատամարտում հայերի հաղթանակը ամրապնդում է Հայոց թագավորությունը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: