Հանրագիտարան

Վասպուրականի ճակատամարտ (762)

Արաբական խալիֆության մի բանակ (մոտ 10.000 զինվոր) մտավ Վասպուրական և սկսեց ասպատակել հայկական գյուղերը: Տեղեկանալով այդ մասին`   եղբայրներ Սահակ և Համազասպ Արծրունիների գլխավորած Արծրունյաց գնդի մի մասը (մոտ 1.000 զինվոր) շարժվեց թշնամուն ընդառաջ:

Մարտի ընթացքը

  • I փուլ – Հայկական բանակը անակնկալ հարձակվեց թշնամու վրա և սկսեց հաղթանակ տանել:
  • II փուլ – Օգտվելով ունեցած թվական գերակշռությունից`   թշնամին կենտրոնացրեց ուժերը և շրջապատեց Հայկական բանակին:
  • III փուլ – Հայկական բանակը անցավ գրոհի և փորձեց ճեղքել շրջապատման օղակը: Բռնկված անհավասար մարտում Համազասպը զոհվեց: Տեսնելով եղբոր մահը`   Սահակը կտրեց սեփական ձիու ջիլերը և արդեն հետևակ վիճակում հարձակվեց հակառակորդի վրա: Կատաղի ու խիզախ, սակայն խիստ անհավասար այդ մարտում ի վերջո ընկավ նաև Սահակը և զոհվեցին նրա գրեթե բոլոր ռազմիկները:
Հայերը կորցրին մոտ 950, թշնամին`   մոտ 2.000 զինվոր:
 
Մարտից հետո
 
Ճակատամարտը սկիզբը հանդիսացավ Արմենիայի IV ապստամբությանը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: