Հանրագիտարան

Սևանի ճակատամարտ

Սաջյան II պատերազմում (909-929) հօգուտ իրեն բեկում մտցնելու նպատակով Բեշիրի գլխավորած Սաջյանների էմիրության բանակը (մոտ 5.000) Դվին-Հրազդան գետի հուն-Սևանա լիճ երթուղով մոտեցավ Սևանա լճի կղզուն: Ճամբարելով կղզու դիմաց`   Բեշիրը Հայոց արքայից պահանջել հանձնվել: Աշոտ II Երկաթը հայտնեց իր կեղծ համաձայնությունը:

Մարտի ընթացքը

Բանակցությունների հաջորդ օրը լուսաբացին, Մաղխազական գնդի մի մասին (մոտ 180) նախապես գաղտնի անցկացնելով լճի ափ, իսկ մնացած մասին (70 նետաձիգներ) տեղավորելով նավակներում, Հայոց արքան մոտեցավ թշնամու բանակին, որի ռազմիկները գրեթե անզեն հավաքվել էին լճի ափին`   կղզու դիմաց:
  • I փուլ – Ընդհուպ մոտենալով ափին`   Հայ ռազմիկները սկսեցին անակնկալ և հուժկու նետաձգություն: Թշնամու ռազմիկները սկսեցին ծանր կորուստներ կրել, մատնվեցին խուճապի ու դիմեցին փախուստի:
  • II փուլ – Նավակների վրա գտնվող Հայ ռազմիկները ափ իջան և, միանալով ափին դարան մտած յուրայինների մյուս մասի հետ, միաժամանակ հաձակվեցին բարոյալքված թշնամու վրա ու գլխովին ջախջախեցին նրան:
Հայերը կորցրին մոտ 50, թշնամին`   մոտ 2.000 զինվոր:
 
Մարտից հետո
 
Ճակատամարտը վճռական նշանակություն ունեցավ շարունակվող պատերազմում Հայկական կողմի հաղթանակի համար`   վերջնականապես ոչնչացնելով Անիի թագավորությունը ծնկի բերելու Սաջյանների էմիրության ծրագրերը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: