Հանրագիտարան

Ստորագրվել է Բիշքեկյան արձանագրությունը

Բիշքեկյան արձանագրությունն ստորագրվել է 1994 թվականի մայիսի 4-5-ը Բիշքեկ քաղաքում: ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի, Ղրղզստանի Հանրապետության խորհրդարանի, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ հաստատվեց փաստաթուղթ:

Ըստ փաստաթղթի՝ մասնակից կողմերը վճռականություն հայտեցին ամեն կերպ օժանդակել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջը զինված հակամարտության դադարեցմանը, քանի որ վերջինս ոչ միայն անուղղելի վնաս էր հասցնում ադրբեջանական և հայ ժողովուրդներին, այլև շոշափում էր տարածաշրջանային այլ պետությունների շահերը և բարդացնում էր միջազգային իրավիճակը:

 

Դրանով կոչ էր արվում հակամարտող կողմերին մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը դադարեցնել կրակը՝ հիմնվելով 1994 թվականի փետրվարի 18-ի արձանագրության վրա: Արձանագրությամբ որոշվեց կնքել շուտափույթ համաձայնություն, որով կդադարեցվեր զինված հակամարտությունը և կվերացվեին դրա հետևանքները:

 

Համաձայնագրով նախատեսվում էր՝

1. ստեղծել ռազմական գործողությունները չվերսկսելու ապահովման մեխանիզմ,

2. դուրս բերել զորքերը գրավված տարածքներից,

3. վերականգնել հաղորդակցման ուղիների գործունեությունը,

4. ապահովել փախստականների անվտանգ վերադարձը:
 
Կողմերը նաև նպատակահարմար գտան պարբերաբար կազմակերպել նմանատիպ հանդիպումներ հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու նպատակով:
 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: