Հանրագիտարան

Յարմուք գետի ճակատամարտ

Յարմուք գետի ճակատամարտը խոշոր ճակատամարտ էր մուսուլման արաբների և Բյուզանդական կայսրության միջև:

Ճակատամարտը տևեց վեց օր և տեղի ունեցավ Յարմուք գետի մոտ`   ներկայիս Հորդանանի և Սիրիայի սահմանի մոտ: Ճակատամատն ավարտվեց բյուզանդական բանակի գլխովին ջախջախմամբ, որով ավարտվեց բյուզանդական իշխանությունը Սիրիայում: Յարմուք գետի ճակատամարտը համարվում է ռազմական պատմության ամենաճակատագրական ճակատամարտերից մեկը, քանի որ այս ճակատամարտով սկսվեց իսլամի արագ թափանցումը քրիստոնյա Լևանտ: Ճակատամարտում բյուզանդական բանակի կազմում կռվում էր նաև հայկական զորամաս Վահանի գլխավորությամբ:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: