Հանրագիտարան

Մանազկերտի ճակատամարտ

Սելջուկ-թուրքերի և բյուզանդական զորքերի միջև, Մանազկերտի մոտ 1071թ.ի օգոստոսի 19-ին տեղի ունեցավ Մանազկերտի ճակատամարտի վճռական ընդհարումը։

Բյուզանդիան, XIդ. աստիճանաբար ոչնչացնելով հայկական պետական միավորումները, լուծարքի էր ենթարկել հայկական ռազմական ուժերը, որով հնարավորություն էր ընձեռել սելջուկ-թուրքական հորդաներին ներխուժելու Հայաստան և Բյուզանդիայի սահմանամերձ երկրամասեր։ 1070-ին սելջուկները գրավել են Մանազկերտը։ 1071-ի գարնանը Բյուզանդիայի կայսր Ռոմանոս IV հետ է գրավել Մանազկերտը։ Այնուհետև սելջուկ-թուրքական բանակը հարձակվել է բյուզանդական զորքի վրա։ Ճակատամարտի թեժ պահին բյուզանդական բանակի կազմում եղած վարձկան ուժերն ու պեչենեգներն անցել են իրենց ցեղակից թուրքերի կողմը, բյուզանդացի զինվորները խուճապահար լքել են ճակատը և վերադարձել ճամբար։ Շարունակել են քաջաբար մարտնչել բյուզանդական բանակի կազմում գտնվող հայկական զորամասերը։ Սակայն Բյուզանդիայի կայսեր վիրավորվելուց ու գերեվարվելուց հետո ճակատամարտն ավարտվել է սելջուկների հաղթանակով։ Կայսեր և սելջուկյան սուլթանի միջև կնքվել է հաշտություն, որով կայսրությունը սելջուկներին է զիջել Մանազկերտը, պարտավորել է վճարել տարեկան հարկ։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: