Հանրագիտարան

Ղարաքիլիսայի ճակատամարտ

Հայաստանի առաջին Հանրապետության ձևավորմանը նախորդած Մայիսյան հերոսամարտերի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Ղարաքիլիսայի (Վանաձոր) մատույցներում Հայկական կորպուսի և աշխարհազորայինների մղած 4-օրյա անհավասար և, ի վերջո՝ ողբերգական ավարտ ունեցած ճակատամարտը։

Ավետիս Ահարոնյանի կողմից «20-րդ դարի Ավարայր» բնորոշումը ստացած այս պատմական իրադարձությունը 1918-ի մայիսին Արևելյան Հայաստանի տարածքում տեղի ունեցած երեք հիմնական ռազմաբախումներից, անկասկած, ամենախոշորն էր, որի արդյունքում թուրքական բանակն ունեցավ մեծ կորուստներ։ Եթե Սարդարապատում ձեռք բերված և Բաշ Ապարանում ամրապնդված առաջին հաղթանակներից հետո Հայկական կորպուսի հիմնական ուժերը Ղարաքիլիսայի մատույցներում ուժասպառության եզրին չհասցնեին հակառակորդի խոշորագույն խմբավորմանը, ապա թերևս անհնարին կլիներ խափանել Թիֆլիսը գրավելու՝ թուրքական հրամանատարության նախնական մտահղացումը։

Ավելին, նման պայմաններում հնարավոր չէր լինի կանխել նաև Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատներում կուտակված հայկական զինուժի թևանցումը՝ Ղարաքիլիսա-Դիլիջան գծով, որն անհնարին կդարձներ մայիսի 28-ին հռչակված Հայաստանի անկախության հռչակագրում մատնանշված «հայաբնակ տարածքների» վերահսկողությունը՝ հայկական զինուժի կողմից։ Ղարաքիլիսայի հերոսամարտի շնորհիվ ապահովվեց նաև շուրջ 20 000 գաղթականների անվտանգությունը:
 
Իզուր չէ, որ թուրք հրամանատարթ ասել է`   «Ղարաքիլիսայում հայեռը ապացուցեցին, որ կարող են լինել աշխարհի լավագույն զինորները»:
Մարտերում աչքի են ընկել գնդապետներ Նիկոլայ Ղորղանյանի, Աթաբեկ բեյ Մամիկոնյանի զորամասերը, պորուչիկ Գարեգին Նժդեհը, հերոսաբար զոհված շտաբս կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանի հրետանավորները
Այս Հայաստանի առաջին Հանրապետության ձևավորմանը նախորդած Մայիսյան հերոսամարտերի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Ղարաքիլիսայի (Վանաձոր) մատույցներում Հայկական կորպուսի և աշխարհազորայինների մղած 4-օրյա անհավասար և, ի վերջո՝ ողբերգական ավարտ ունեցած ճակատամարտը։
 
Այդ պատերազմին չմասնակցեց Անդրանիկ Օզանըանը նույն ինքը Զորավար Անդրանիկը: Ղարաքիլիսայի ճակատամարտին իր մեծ դերը ունեցավ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ.Թումանըանը,և նա ասել է`  «Եթե պատերազմում մեր լոզունգը լինէր թալանը, գուցէ ավելի յաջողութիւն ունենայինք»
Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները կոտորել են հայ բնակչությանը (շուրջ 5000 մարդ), ավերել բնակավայրերը և անցել Ղազախ: Ղարաքիլիսայի ճակատամարտի շնորհիվ թուրքական զավթիչները հրաժարվել են Թիֆլիս գնալու մտադրությունից և չեն կարողացել մտնել Սևանի ավազան:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: