Հանրագիտարան

Հիդասպեսի ճակատամարտ

Հիդասպես գետի ճակատամարտը տեղի է ունեցել մ.թ.ա. 326 թ. հունիսին, Փենջաբում, Հիդասպես գետի (այժմ՝ Ջելամ, Ինդոս գետի հինգ վտակներից մեկի) ափին: Այն դասվում է որպես Ալեքսանդր Մակեդոնացու տարած չորրորդ փայլուն հաղթանակը նրա Ասիական արշավի ընթացքում։

Ալեքսանդրի հակառակորդն էր տեղական Պաուրավների թագավորության թագավոր ռաջա Պորը: Լինելով արի ու եռանդուն տիրակալ, Պորը հանդգնեց անձամբ դուրս գալ այնպիսի պարտություն չիմացող թշնամու դեմ, ինչպիսին էր Ալեքսանդրը: Հիդասպեսը լայնությունը մուսոնային վարարումների ժամանակ կազմում էր հազար քայլ և նրա անցումը բարդ ռազմա-տեխնիկակն խնդիր էր հանդիսանում: Հիդասպեսի գետանցումն կազմակերպելու նպատակով այնտեղ ցամաքով տեղափոխվեց Ինդոս գետի վրա տեղակայված մակեդոնական նավատորմը:

Մարտի նախապատրաստման շրջանում բազմաթիվ մակեդոնացի զինվորներ զոհվեցին անսովոր կլիմայի հետևանքով: Ճակատամարտը երկու փուլով ընթացավ: Նախ ծանր հետևակազորը, Ալեքսանդրի զորավար Քրաթերի ղեկավարությամբ,կեղծ ցուցադրեր գետանցման պատրաստություններ ու դրանով շեղեց մյուս ափին ճամբարված հնդիկ զորքի ուշադրությունը: Իսկ այդ ժամանակ, 26 կիլոմետր հոսանքն ի վեր, Ալեքսանդրի հիմնական ուժերը կատարեցին աննախադեպ գիշերային արշավ. ուժգին ամպրոպի ու տեղատարափի պայմաններում նրանք բեռնավորվեցին նավերի ու լապտերի վրա, կատարեցին գետանցումը և վաղ առավոտյանը անսպասելի գրոհեցին Պորի ճամբարին:
 
Ռաջա Պորը անձամբ էր գլխավորում իր զորքը, որի կազմում ընդկրկված էին մարտակառքեր ու հատուկ վարժեցրած փղեր: Մարտի ընթացքում հնդիկ զինվորները ցուցադրեցին բարձր մարտական հատկանիշներ, նրանց հեծելազորը հակահարվածի դիմեց, փղերը գրոհեցին մակեդոնացիների վրա: Կրիտիկական վիճակը հանգույցալուծեց մակեդոնացիների փառապանծ մարտունակությունը. հնդիկ հեծելազորը հետ մղվեց, հենց փղերի ոտքերի տակ: Նետաձիգները հեռվից վիրավորում էին կենդանիներին, և մոլեգնած աժդահաները մխրճում էին իրենց զինվորներին: Վրա հասած Քրաթերի զորքը ապահովեց կատարյալ հաղթանակը:
 
Պորի բոլոր զորավարները, երկու որդիներն ու թոռը զոհվեցին, իսկ ինքն, վիրավորված, գերևարվեց մակեդոնացիների կողմից: Պորի արտաքին արնական տեսքը և զորավարի կեցվածքը տպավորեցրին Ալեքսանդրին: Երբ նա հարցրեց Պորին, թե ինչպես նա կցանկանար, որ իր հետ վարվեին, վերջինս պատասխանեց. ՛՛Արքային վայել ձևով՛՛: Ալեքսանդրը ցուցադրեց իր կանխամտածված գթառատությունը. նա ոչ միայն չպատժեց Պորին, այլ վերադարձրեց իր կալվածքները ու դրանով հուսալի հակակշիռ ստեղծեծ մյուս զավթված հնդկական թագավորությանը, Թաքսիլին:
Հիդասպես գետի հաղթանակով ավարտվեց Փենջաբի ենթարկումը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: