Հանրագիտարան

Ծծմահովտի ճակատամարտ

Մարզպանական Հայաստանում բռնկված ապստամբություն ճնշելու նպատակով Պարսից թագավորությունը 620 թ-ի աշնանը հարձակում ձեռնարկեց ապստամբության կենտրոն հանդիսացող Տարոնի ուղղությամբ:

Վախթանգի գլխավորած Պարսից թագավորության բանակը (30.000 ռազմիկ), կողմնապահ ջոկատներ թողնելով Ապահունիքում, հիմնական ուժերով մտավ Տարոն և, բանակելով Ձյունակերտում, սկսեց բանակցություններ`   նպատակ ունենալով հնազանդեցնել Մարզպանական Հայաստանի VII ապստամբությունը սկսած Վահան Գայլ Մամիկոնյանին:

Մարտի ընթացքը
 
Բանակցություններում չհասնելով հաջողության`   Վախթանգը իր բանակից առանձնացրեց մի ջոկատ (6.000 ռազմիկ, որից 4.000 հեծյալ) և Ռահանի գլխավորությամբ ուղարկեց հայերի դեմ: Թշնամին բանակեց Ծծմահովտում: Այս ընթացքում Վահան Գայլ Մամիկոնյանի ընդհանուր ղեկավարությամբ գործող Սմբատ Մամիկոնյանի գլխավորած Մամիկոնյաց (1.800 ռազմիկ), Ողնուտյաց իշխանի գլխավորած Ողնուտյաց (500 ռազմիկ), Արջուի գլխավորած Արջուտյաց (400 ռազմիկ), Վարազ Միհարվածանի Պալունու գլխավորած Պալունյաց (220 ռազմիկ) և Սմբատ Հաշտենցու գլխավորած Հաշտենից (60 ռազմիկ) գնդերը մոտեցան թշնամուն: Քանակապես զիջելով հակառակորդին`   Վահանը որոշեց գիշերային անակնկալ հարված հասցնել ճամբարած թշնամուն:
  • I փուլ – Հայկական մի ջոկատ Սմբատ Մամիկոնյանի գլխավորությամբ աննկատ թափանցեց թշնամուն ճամբար և առևանգեց ձիերին:
  • II փուլ – Հարձակման անցավ Հայկական հիմնական բանակը և գլխովին ջախջախեց թշնամուն: Մարտադաշտում հանդիպելով Ռահանին`   Հաշտենից իշխանը մենամարտում հաղթեց ու սպանեց նրան:
  • III փուլ – Պարսկական բանակի շրջապատված ռազմիկները խնդրեցին խնայել իրենց, սակայն հայերը անողոք գտնվեցին և գրեթե բոլորին էլ ոչնչացրեցին:
Մարտից հետո
 
Հայերը կորցրին մոտ 500, թշնամին`   5.400 զինվոր: Թշնամու բանակից փրկվեց միայն 600 հոգի, որոնց, սակայն, գազազած Վախթանգը ինքը հրամայեց գլխատել:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: