Հանրագիտարան

Երեզի ճակատամարտ

Վահանանց պատերազմի պայմաններում Հայկական բանակի հետևակ նետաձիգները Ոքաղե գյուղի աշխարհազորի ուղեկցությամբ գիշերով հարձակվեցին գյուղը շրջապատած Պարսից թագավորության բանակի ու Սյունյաց գնդի մի մասի վրա և իրականացրեցին անխնա նետահարում:

Դրա հետ միաժամանակ Հայկական բանակի հարվածային խմբերը ներխուժեցին թշնամու ճամբար և, հսկայական կոտորած անելով գիշերային խավարում, աննկատ հեռացան, այն դեպքում, երբ դրանից հետո հակառակորդի ռազմիկները իրենք շարունակեցին միմյանց կոտորել: Հայերը կորցրին մոտ 20 զինվոր, այդ թվում մահացու վիրավորվեց և մի քանի օր հետո մահացավ Գաբաղ Գաբեղյանը: Թշնամին կորցրեց մոտ 1.000 զինվոր:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: