Հանրագիտարան

Գառնիի ճակատամարտ

Գառնիի ճակատամարտը տեղի է ունեցել մի կողմից Զաքարյան Հայաստանի և Վրաց թագավորության զորքերի ու մյուս կողմից Խորեզմշահերի պետության վերջին տիրակալ Ջալալադնի միջև 1225 թ-ին:

Խորեզմի վերջին շահին մոնղոլները ջախջախել և վտարել էին նրա տիրույթներից: Շահը իր պետությունը ազատագրելու համար դիմում է Զաքարյաններին և վրացիներին, ովքեր սակայն մերժում են օգնություն տրամադրել: Լսելով պատասխանը շահը մեծ զորքով հարձակվում է և հասնում մինչև Զաքարյան Հայաստանի Գառնի բերդը: Այստեղ նրանց դիմավորում են հայ-վրացական միացյալ ուժերը և ղփչաղները Իվանե Զաքարյանի գլխավորությամբ: Ըստ Կիրակոս Գանձակեցու հաղորդման, Իվանե Զաքարյանը և վրաց «մեծամեծները» նախքան ճակատամարտ ուխտ էին արել, որ եթե հաղթեն Ջալալադնին, ապա «իրենց իշխանության ներքո գտնվող ամեն հայի կդարձնեն վրաց դավանանքին, իսկ դիմադրողներին սրով կվերացնեն»: Սակայն ճակատամարտում դաշնակիցները պարտվում են և կորցնում 20,000 զինվոր: Հաղթանակից հետո շահը գրավում է Դվինը և Թիֆլիսը ու կազմակերպում խաղաղ բնակչության ջարդ:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: