Հանրագիտարան

Արտաշատի ճակատամարտ

Վարդանանց պատերազմում հայկական բանակի կարևորագույն խնդիրներից մեկն էր ոչնչացնել Արտաշատում գտնվող Պարսից թագավորություն կայազորը:

Մարտի ընթացքը

  • I փուլ – Սպարապետ Վարդան Մամիկոնյանի, Տաճատ Ռշտունու և Վահրիճ Անձևացու գլխավորած Հայկական բանակը (1.200) անակնկալ հարձակումով ջախջախեց քաղաքում Վնդոյի ու Շիրոյի գլխավորությամբ տեղակայված Պարսից թագավորության կայազորին (մոտ 2.000): Վնդոն ու Շիրոն սպանվեցին: Մարտի ընթացքում Վարդան Մամիկոնյանը մարտադաշտում հանդիպեց դավաճան Շավասպ Արծրունուն և մենամարտում թրի հզոր հարվածով սպանեց նրան:
  • II փուլ – Հայկական բանակը հետապնդեց թշնամու բանակի մնացորդներին մինչև Նախիջևան:

Մարտից հետո

Ճակատամարտը պայմաններ ստեղծեց Վարդանանց պատերազմի հետագա հաջող զարգացման համար: Դրանից հետո Հայկական բանակը ոչնչացրեց Վանի, ինչպես նաև Գառնի, Անի (վերջինը՝ Շիրակ, Ախուրյանի աջ ափին), Արտագերս, Երկայնորդ, Արխնի, Բարձրաբող, Խորանիստ, Ծախանիստ, Ողական, Արփանյալ, Զռեյլ (վերջինը՝ Վասպուրական, Առնոտոյն գավառի հարավ-արևմուտք), Կապույտ (վերջինը՝ Գաբեղյանք, Արաքսի հարավային ափին), Որոտ, Շաղատ (վերջինները՝ Սյունիք, Ծղուկ գավառ), Վասակաբերդ (Սյունիք, Սոթք գավառ) ամրոցների և բերդերի պարսկական կայազորները:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: