Հանրագիտարան

ԱՄՆ-ի առաջին նախագահի պաշտոնամուտը

1789 թվականի ապրիլի 30-ին տեղի է ունեցել ԱՄՆ-ի առաջին նախագահի՝ Ջորջ Վաշինգտոնի պաշտոնամուտը: Նախագահի ելույթը բաղկացած էր 135 բառից: Իր ճառը նա եզրափակել է հետևյալ խոսքերով՝ «... այսպիսով, օգնիր ինձ Տեր Աստված»:

Վաշինգտոնը նախագահել է 1789-1797թթ.-ին: Հյուսիսային Ամերիկայի անկախության պատերազմում նա ղեկավարել է ամերիկյան բանակի զինված ուժերը:

 

Պետությանը մատուցած ծառայությունների համար ԱՄՆ-ի Կոնգրեսը նրան շնորհել է Հայրենիքի հայր տիտղոսը: Ջորջ Վաշինգտոնը ծնվել է հողատիրոջ ընտանիքում, կրթությունն ստացել է տանը, հետագայում լրացրել է ինքնակրթությամբ:

 

1752թ.-ին ժառանգել է մեծ կալվածք Մաունթ Վեռնոնում: Նույն թվականին որպես աշխարհազորային մասնակցել է ֆրանսիացիների և հնդկացիների դեմ սկսված մարտական գործողություններին: 

 

1758թ.-ին պաշտոնաթող է եղել գնդապետի կոչումով: ԱՄՆ-ի 1-դոլարանոց թղթադրամի վրա պատկերված է Վաշինգտոնի դիմանկարը: 

 

Վաշինգտոնի անունով են կոչվել ԱՄՆ-ի մայրաքաղաքը, նահանգ, լիճ և կղզի, սար ու խնձահովիտ (կանյոն), բազմաթիվ բնակավայրեր, քոլեջներ ու համալսարաններ, փողոցներ և հրապարակներ:

 

1888թ.-ին ԱՄՆ-ի մայրաքաղաքում կանգնեցվել է Ջորջ Վաշինգտոնի արձանը, Մաունթ Վեռնոնում գործում է նրա տուն-թանգարանը:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: