Հանրագիտարան

Արդնի գյուղի ճակատամարտ

Վախթանգի եղբայր Սուրենի գլխավորած Պարսից թագավորության բանակը (9.000 ռազմիկ) մտավ Տարոն և ճամբարեց Արդնի գյուղի մարգագետիններում`   Վարագա լեռան մոտ:

Դրանից հետո Սուրենը սկսեց բանակցություններ`   նպատակ ունենալով հասնել Վախթանգի կնոջ և տղայի ազատմանը: Այդ ընթացքում Սմբատը իր հիմնական բանակը (6.000 ռազմիկ) թողեց Մեղտիում`   բանակցությունների եկած Սուրենին էլ առաջարկելով մի հեծյալ ջոկատ (500 ռազմիկ) թողնել Մեծամորում: Այնուհետև Սմբատի գլխավորած Մամիկոնյան (մոտ 500 ռազմիկ), Վարազ Միհարվածանի Պալունու գլխավորած Պալունյաց գունդը (մոտ 200 ռազմիկ) և Սուրենի գլխավորած հեծյալ ջոկատը (400 ռազմիկ) շարժվեցին դեպի վանք, որի մոտ տեղի ունեցած մարտում պարսկական բանակի հրամանատարությունը և նրանց ուղեկիցները ոչնչացվեցին: Թշնամու բանակի հրամանատարության ոչնչացումից հետո սկսեցին գործել նաև Հայկական բանակի մյուս մասերը:

Մարտի ընթացքը
  • I փուլ – Հայկական մի ջոկատ մտավ Արդնու մոտ ճամբարած Պարսից թագավորության բանակի ճամբար և առևանգեց 2.000 ձի: Սակայն թշնամու մի ջոկատ (2.020, որից 520 հեծյալ) սկսեց հետապնդել ձիերը առևանգած հայերին:
  • II փուլ – Օգտվելով այն բանից, որ իրենց հետապնդող հեծյալները կտրվել են սեփական հետևակից`   Գողոց աղբյուրի մոտ հայերը դարան դրեցին և լիովին ոչնչացրին թշնամու հեծյալներին: Վերցնելով նաև սրանց ձիերը`   հայերը շարունակեցին նահանջը և հասան մոտակա անտառակը`   Սերեմի գլխավորությամբ թողնելով վերջապահ (500):
  • III փուլ – Տեսնելով մոտեցող թշնամուն`   հայկական վերջապահը ետ դարձավ և հարձակվեց վերջինիս վրա: Որոշ ժամանակ անց հարձակվեց նաև նահանջը դադարեցրած հիմնական խումբը, ու թեև Սերեմը նետահարվեց և սպանվեց, սակայն թշնամին գլխովին ջախջախվեց`   կորցնելով 992 զինվոր:
  • IV փուլ – Նախորդ պարտությունից փրկված թշնամու ռազմիկները փորձեցին թաքնվել Ողական ամրոցի մոտի մի քարայրում, բայց անակնկալ հարձակման ենթարկվեցին ամրոցի կայազորի (150) կողմից և ոչնչացվեցին:
  • V փուլ – Սմբատի ու Վարազի հեծյալները, թաքնվելով ձորում և բաց թողնելով իրենց մոտից սլացող ու թշնամու ձիերը առևանգած հայերին և նրանց հետապնդողներին, կանչեցին Մեղտիում գտնվող հիմնական բանակը (6.000): Սակայն մինչ այն կժամաներ`   Սմբատը առաջ ուղարկեց մի հեծյալ ջոկատ (100) հակառակորդի վրա հարձակվելու և վերջինիս մարտի կանչելու համար: Շուտով երևաց Հայկական հեծյալ ջոկատին հետապնդող Պարսից թագավորության բանակը:
  • VI փուլ – Կողմերը մարտակարգ ընդունեցին: Սմբատը գլխավորում էր Հայկական բանակի աջ, իսկ Վարազը`   ձախ թևը: Հայկական հեծելազորը հարձակվեց թշնամու առաջխաղացած հետևակի (6.000) վրա: Սկսվեց համառ մարտ: Հայկական աջը հզոր հարվածով խորը խրվեց թշնամու մարտակարգի մեջ, բայց պարսիկների հսկայական թվական գերակշռությունը սկսեց իրեն զգացնել տալ: Սմբատի ջոկատը շրջապատվեց և հայտնվեց ծանր վիճակում, իսկ բազմաթիվ թշնամիներ շրջապատեցին Սմբատին և լուրջ հարվածներ հասցրեցին նրան:
  • VII փուլ – Oգտվելով նրանից, որ թշնամու կենտրոնը շարժվել է դեպի ձախ`   Սմբատի թևի դեմ, Հայկական ձախը թիկունքից հարվածեց հակառակորդի կենտրոնին, որի ընթացքում Վարազը միջաթափանց նիզակահարելով տապալեց մի պարսիկի և կոտորեց Սմբատին շրջապատողներին: VIII փուլ – Պարսից թագավորության բանակի աջը ու կենտրոնը վերադասավորեցին ուժերը և, շրջապատելով արդեն Հայկական 2 ջոկատները, սկսեցին հաղթանակ տանել:
  • IX փուլ – Այս օրհասական պահին օգնության հասավ Վահան Մամիկոնյանի և Սմբատ Հաշտենցու գլխավորած բանակը (6.000), հզոր հարվածով ճեղքեց պաշարման օղակը, երկու թևերից շրջապատեց թշնամուն ու սկսեց անխնա կոտորել: Պարսից թագավորության բանակը գլխովին ջախջախվեց:
Մարտից հետո
 
Հայերը կորցրին մոտ 1.000 զինվոր, թշնամին`   7.800 սպանված, 300 գերի:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: