Հանրագիտարան

Արածանու ճակատամարտ

622 թվականի գարնանը Տիրանի գլխավորած Պարսից թագավորության բանակը (20.000 զինվոր, որից 6.000 թյուրքուտ) մտավ Ապահունիք:

Այստեղ Տիրանը ընդունեց բանակցելու նպատակով իր մոտ եկած Վահանին և նրանից պահանջեց ոչ միայն դիմադրության դադարեցում, այլև Մուշեղ Քաջակորովի ու Գայլ Վահանի աճյունների հանձնում: Տարոն վերադարձած Վահանը այդ մասին տեղեկացրեց Սմբատ Մամիկոնյանին, իսկ թշնամին շարունակեց արշավանքը և մտավ Հաշտեանք: Ի պատասխան այս ամենի Սմբատ Մամիկոնյանը կենտրոնացրեց զենք կրելու ընդունակ Տարոնի բոլոր տղամարդկանց և պարտության մատնեց թշնամուն Հոնընկեցի ճակատամարտում: Դրանից հետո հայկական բանակը շարժվեց թշնամու բանակի մյուս մասի դեմ:

Մարտի ընթացքը
 
Հայկական բանակը (մոտ 8.000 զինվոր) շարժվեց թշնամու հետևից: Սակայն վերջինս, Ապահունիքից ստանալով համալրում (3.000 զինվոր), հավաքելով ցրված ուժերը և ձեռք բերելով քանակական առավելություն, ինքը անցավ ակտիվ գործողությունների: Ավելին, ստացվեց այնպես, որ Հայկական բանակը բաժանվեց երեք մասին. Վարազ Միհարվածանի Պալունու գլխավորած ջոկատը (մոտ 2.000 զինվոր) առաջ անցավ, իսկ Վահան Մամիկոնյանի ջոկատը (մոտ 4.000 զինվոր) իր հերթին ետ մնաց Սմբատ Մամիկոնյանի ջոկատից (մոտ 2.000 զինվոր): Այս պայմաններում Պարսից թագավորության բանակին հաջողվեց (11.000 զինվոր) գետին սեղմել Վահանի ու Սմբատի ջոկատներին և ստիպել նրանց մտնել մարտի մեջ:
  • I փուլ – Վահանի ջոկատը կտրուկ հակահարձակումով փախուստի մատնեց իր վրա հարձակված Պարսից թագավորության բանակին (3.000 զինվոր) և, հետապնդելով երկար տարածություն, անխնա ոչնչացրեց: Սակայն այդ ընթացքում Պարսից թագավորության բանակի մյուս մասը սկսեց հաղթանակ տանել Սմբատի ջոկատի նկատմամբ:
  • II փուլ – Իմանալով բռնկված մարտերի մասին`   Վարազ Պալունին ետ դարձրեց իր ջոկատը և թիկունքից հարվածեց Սմբատի ջոկատին գրեթե հաղթող Պարսից թագավորության բանակին: Վերջինս խուճապի մատնվեց և դիմեց փախուստի:
  • III փուլ – Հայկական բանակը երկար տարածություն հետապնդեց թշնամուն և ծանր կորուստներ պատճառեց: Վարազի ջոկատը հասավ մինչև Կուրան, իսկ Սմբատինը`   մինչև Հովեանք ամրոց:
  • IV փուլ – Սմբատի ջոկատը ճակատից, իսկ Հովեանք ամրոցի կայազորը`   թիկունքից, հզոր հարված հասցրեցին թշնամուն և վերջնական պարտության մատնեցին նրան:
Մարտից հետո
 
Հայերը կորցրին մոտ 1.000, թշնամին`   6.480 զինվոր:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: