Հանրագիտարան

Առեստի ճակատամարտ

Սկիզբ առած Վահանանց պատերազմի պայմաններում Հովհան Անձևացու գլխավորած Անձևյաց գնդի մի մասը (մոտ 300), ինչպես նաև Ներսեհ Երվանդունու գլխավորած Երվանդունիների գունդը (300) ուղղություն վերցրեցին դեպի Դվին`   ապստամբներին միանալու համար:

Իմանալով այդ մասին`   ապստամբությանը դեմ հանդես եկող Սևուկ Անձևացու գլխավորած Անձևյաց գնդի մյուս մասը (մոտ 200), ինչպես նաև Հովհան Մոկացու գլխավորած Մոկաց գունդը (1.000) փորձեցին անակնկալ հարձակումով ջախջխել վերջիններիս:

Մարտի ընթացքը
 
Սևուկ Անձևացու գլխավորած Անձևյաց գնդի մի մասը, ինչպես նաև Հովհան Մոկացու գլխավորած Մոկաց գունդը փորձեցին անակնկալ հարձակումով ջախջխել Հովհան Անձևացու գլխավորած Անձևյաց գնդի մյուս մասին, ինչպես նաև Ներսեհ Երվանդունու գլխավորած Երվանդունիների գնդին, սակայն Ներսեհը հեծյալ նիզակամարտում վիրավորեց Հովհան Մոկացուն, որից հետո վրա հասած Հովհան Անձևացու օգնությամբ տապալեց նրան ձիուց ու սպանեց: Արդյունքում իսկ հարձակվողները փախուստի դիմեցին ու ցրվեցին:
Հաղթողները կորցրին մոտ 50, պարտվողները՝ մոտ 150 զինվոր:
 
Մարտից հետո
 
Ճակատամարտը պայմաններ ստեղծեց Վահանանց պատերազմի հետագա զարգացման համար`   հավատ ներշնչելով վերջինիս հաջող ավարտի նկատմամբ ու վերացնելով մինչ այդ հայ նախարարների որոշ մասի մոտ տիրող տատանողական տրամադրությունները:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: