Հանրագիտարան

Կապիտան Ջեյմս Կուկը հասավ Ավստրալիայի արևելյան ափ

Ջեյմս Կուկը (1728թ. հոկտեմբերի 27 - 1779թ. փետրվարի 14) անգլիացի անվանի ծովագնացներից է, շուրջերկրյա երեք արշավախմբի ղեկավար։ Նրա անունով են կոչվել 20-ից ավելի աշխարհագրական օբյեկտներ՝ Կուկի լեռ, Կուկի կղզիներ, Կուկի նեղուց, ծովածոց Ալյասկայի հարավային ափերի մոտ, Նոր Զելանդիայի Հարավային կղզու վրա գտնվող լեռներից մեկը և այլն։

Ջեյմս Կուկը ծովագնացությամբ սկսել է զբաղվել 13 տարեկանում՝ աշխատելով առևտրական «Ֆրի-լավ», «Երեք եղբայր» նավերի վրա։ Երիտասարդ Ջեյմսը, հաջորդաբար անցնելով ծովային ծառայության բոլոր աստիճանները, 1752թ. դարձել է առևտրական նավի նավապետի օգնական։

 

Յոթնամյա պատերազմի ընթացքում՝ 1756-1762թթ., նա ծառայել է բրիտանական նավատորմում, իսկ պատերազմի ավարտից հետո ղեկավարել է Նյուֆաունդլենդ կղզու մոտ և Վեստ Ինդիայում կատարվող ջրաբանական հետազոտությունները։ 

 

1768թ. Կուկը նշանակվել է Լոնդոնի Արքայական ընկերության կազմակերպած արշավախմբի հրամանատար։ 1772 թվականին նա նշանակվել է «Ֆրենդշիփ» նավի նավապետի օգնական։ 1770 թվականի ապրիլի 29-ին Կուկը հասել է Ավստրալիայի արևելյան ափ:

 

Ապա ուսումնասիրել Ավստրալիայի (Նոր Հոլանդիա) ափերը՝ դրանք հայտարարելով անգլիական տիրապետության տարածքներ`   Նոր Հարավային Ուելս անվամբ, ապա վերադարձել հայրենիք։

 

Երկրորդ շուրջերկրյա ճանապարորդության ժամանակ (1772-1775թթ.) Կուկը հայտնաբերել է Նոր Կալեդոնիա, Նորֆոլկ, Հարավային Սանդվիչյան (Հավայան կղզիներ), Հարավային Ջորջիա կղզիները, նյութեր հավաքագրել Օվկիանիայի և Ատլանտյան օվկիանոսի հարավային շրջանների կղզիների մասին։

 

Երրորդ շուրջերկրյա ճանապարհորդության ընթացքում՝ 1776-1779թթ., ուսումնասիրել է Խաղաղ օվկիանոսի հյուսիսային շրջանները (Հյուսիսային Ամերիկայի արևմտյան ափերը, Բերինգի նեղուցը, Չուկոտյան ծովը), ձմեռելու նպատակով վերադարձել է Սանդվիչյան կղզիներ, հայտնագործել դրանցից ամենամեծը՝ Հավայի կղզին: Այստեղ էլ բնիկները սպանել են նրան։

 

Նրա կազմած քարտեզներն անգերազանցելի են մնացել և օգտագործվել են մինչև 19-րդ դարի երկրորդ կեսը։ Կուկն ամուսնացել է 1762 թվականին, ունենցել է 6 երեխա։ Նա շատ ժամանակ էր հատկացնոմ ընթերցանությանը, ազատ ժամանակը նվիրում էր աշխարհագրության, մաթեմատիկայի, աստղագիտության, ծովագնացության ուսումնասիրմանը։ 1757 թվականին Կուկը նշանակվել է «Փեմբրոուք» նավի նավապետ։

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: