Հանրագիտարան

Անարզաբայի ճակատամարտ

Անարզաբայի ճակատամարտը ճակատամարտ է Կիլիկյան Հայաստանի և Բյուզանդական կայսրության միջև 1165 թ-ին`   Անարզաբա քաղաքի մոտ:

Նախապատրաստումը ճակատամարտին

Կիպրոսից արշաված Անդրոնիկ Կոմենոսի գլխավորած բյուզանդական (մոտ 15.000), ինչպես նաև Կիլիկիայում նրան միացած Օշին Հեթումյանի (մոտ 2.000) միացյալ բանակը մոտեցավ քաղաքի մոտ մարտակարգ ընդունած Թորոս Ռուբինյանի բանակին (մոտ 10.000), որից հետո Անդրոնիկի հրամանով նրա բանակը ընդունեց խաչակիր օրդեններին բնորոշ սեպաձև մարտակարգ:
 
Ճակատամարտը
  • I փուլ – Հայկական բանակը, անտառներով ու ձորակներով աննկատ թևանցնելով թշնամուն, անակնկալ թևային հարվածներ հասցրեց և ծանր պարտության մատնեց վերջինիս:
  • II փուլ – Հայկական բանակը հետապնդեց և ոչնչացրեց թշնամու փախչող մնացորդներին: Ու թեև այդ ընթացքում Թորոսին աննկատ մոտեցած հեծյալ Անդրոնիկը անակնկալ հարձակումով տապալեց վերջինիս ձիուց և դիմեց փախուստի, սակայն, շնորհիվ հուսալի զրահի ու երկար վահանի, Ռուբինյան իշխանը որևէ էական վնաս չկրեց: Հայերը կորցրին 400, թշնամին`   4.201 զինվոր:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: