Հանրագիտարան

Ակտիումի ճակատամարտ

Ակտիումի ճակատամարտ, մ.թ.ա. 31-ի սեպտեմբերի 2–ին Հունաստանի արևմտյան մասում, Ակտիումի մոտ տեղի ունեցած ծովային ճակատամարտ հռոմեական քաղաքական գործիչներ և զորավարներ Օկտավիանոսի և Մարկոս Անտոնիոսի միջև:

Այդ ճակատամարտում Անտոնիոսը, որին դաշնակում էր Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայան, ջախջախիչ պարտություն է կրել և փախել Եգիպտոս։ Ակտիումի ճակատամարտով և դրան հաջորդած Անտոնիոսի և Կլեոպատրայի ինքնասպանությամբ ավարտվել է Հռոմում քաղաքացիական պատերազմների շրջանը։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: