Հանրագիտարան

Մեգալիթյան կառույցներ

Մեգալիթյան կառույցներ (հուն. μέγας — մեծ, λίθος — քար) դամբարանային, մեմորիալ կամ պաշտամունքային հնագույն կառույցներ՝ կատարված անմշակ կամ կոպիտ մշակված մակերեսով մեծածավալ քարերից:

Մեգալիթյան կառույցները վերաբերվում են հիմնականում էնեոլիթին և բրոնզե դարին, Հայաստանում և Անգլիայում՝ նաև նեոլիթին: Մեգալիթյան կառույցները տարածված են Արևմտյան Եվրոպայում (Ֆրանսիա, Անգլիա, Բալկանյան, Պիրենեյան, Ապենինյան և Սկանդինավյան թերակղզիներ),Աֆրիկայի հյուսիսում (Թունիս, Եգիպտոս), Պարսկաստանում, Հնդկաստանում, Կորեայում, Կովկասում, Ղրիմում, Սիբիրում: Շատ կան Հայաստանի տարածքում՝ Աշտարակում, Սևանում, Սյունիքում: Առավել նշանավորն է Սյունիքի «Երիվարաց դաշտ» տեղանքի դոլմենը:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: