Հանրագիտարան

Միացյալ Թագավորության ճարտարապետություն

Միացյալ Թագավորության ճարտարապետությունը կամ Բրիտանական ճարտարապետությունը բաղկացած է ճարտարապետական ոճերի էկլեկտիզմական համակցությունից`   սկսած այն շինություններից, որոնք եղել են նախքան Միացյալ Թագավորությունը`   օրինակ հռոմեական ճարտարապետությունը, մինչև 21-րդ դարի ժամանակակից ճարտարապետությունը:

 

Անգլիայում կարելի է տեսնել ունիկալ ճարտարապետական լուծումների նմուշներ, բայց և Իռլանդիան, Շոտլանդիան և Ուելսը նույնպես նպաստել են ունիկալ ճարտարապետական կառույցների շինությանը և ընդհանուր առմամբ բոլորն էլ մեծ դեր են խաղացել ճարտարապետության պատմության մեջ: Չնայած Միացյալ Թագավորությանը հասած նախապատմական և կլասիկ շինությունների, բրիտանական ճարտարապտությունը սկսվում է առաջին անգլոսաքսական եկեղեցիների շինարարությամբ, որը սկսվել է Ավգուստին Կենտեբերիացու գալուց հետո Մեծ Բրիտանիա կղզում 597 թ.-ին: Նորմանական ճարտարապետությունը ձևավորվեց 11-րդ դարում և այն սկսվեց լայնամաշտաբորեն կառուցվել եկեղեցիների և ամրոցների տեքով ողջ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում, որպեսզի նորմանները կարողանան ուժեղացնել իրենց ազդեցությունը: Անգլիական գոթական ճարտարապետությունը, որը ծաղկել է 1180 թ.-ից մինչև մոտ 1520 թ.-ը, ներմուծվել է Ֆրանսիայից, բայց արագ տեմպերով այն ձեռք է բերել իր սեփական ունիկալ առանձնահատկությունը:
 
Ամբողջ Միացյալ Թագավորությունով մեկ լիքն են միջնադարյան ճարտարապետության նմուշները`   քարե մեծ դղյակների տեսքով: Ավելի մեծ կոնցենտրացիաներով դղյակների ու ամրոցների կարելի է հանդիպել անգլաշոտլանդական սահմանի վրա, որոնք կառուցվել են սկսած 14-րդ դարից Շոտլանդական անկախության պատերազմի ժամանակներում: Վառոդի և թնդանոթի հայտնագործությունից հետո ամրոցները դարձան ավելորդ կառույց և Անգլիական վերածննդի ժամանակաշրջանում մշակվեցին հայրենական ճարտարապետության նոր գեղարվեստական ոճեր`   Թուդորյան ոճը, Անգլիական բարրոկոն, Թագուհի Աննայի ոճը և Պալադյան ոճը: Գեորգիանյան, Շոտլանդական բարոնական և Նեոդասական ոճերը զարգացան Շոտլանդական լուսավորության շնորհիվ և 1930-ականներից սկսած զարգանում է մոդեռիստական ոճի ճարտարապետությունը Ուելսի արքայազն Չարլզի հովանավորության ներքո:
 
Միացյալ Թագավորությունից դուրս Բրիտանական ճարտարապետությունն իր ազդեցությունն է թողել Հնդկաստանի, Բանգլադեշի և Պակիստանի վրա, որպես հետևանք 19-րդ դարի Բրիտանական գաղութի: Լահոր, Մումբայ, Կալկաթա, Դաքքա և Չիթագոնգ քաղաքներում կան բրիտանական ոճով կառուցված նավահանգիստների, ադմինիստրատիվ շենքեր և երկաթուղային կայարաններ: Միացյալ Թագավորությունում որոշ շինություն մտցրվել են այսպես ասած «Ազգության համար նշանավոր շինություններ» ցանկում, որպեսզի նրանք ոչ սանկցիավորված փոփոխության չենթարկվեն: 1947 թ.-ին Միացյալ Թագավորությունում ստեղծվել է թվարկված շինությունների ցանկը, որտեղ ընդգրկվել են ավելի քան կես միլիոն շինություններ: Այդ բոլոր շինություններն ունեն ինքնատիպ ճարտարապետական ոճ, պատմական և ազգային նշանակություն:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: