Հանրագիտարան

Շքամուտք

Շքամուտք կամ Պորտալ՝ (լատիներեն՝ porta - դուռ, մուտք, դարպաս), հատկապես մեծ շինության, տաճարի կամ ապարանքի՝ ճարտարապետորեն ձևավորված մուտքի բացվածք։

 

Բացվածքի շուրջը շինության պատի մակերեսը կարող է հարդարված լինել հասարակ շինարարական նյութերով կամ զարդարված քանդակներով, որմնախորշերով, սյուներով և արձաններով։
 
Հին Եգիպտոսին և անտիկ շրջանի հունա-հռոմեական ճարտարապետությանը առավել բնորոշ են պարզ հարդարանքով շքամուտքերը, Միջագետքին՝ կամարակապ, Մերձավոր և Միջին Արևելքին՝ պեշտակ տիպի շքամուտքերը։ 11-րդ դարից ռոմանական, գոթական և ռուսական ճարտարապետություններում տարածում են գտել կամարակապ հեռանկարային շքամուտքերը։ Վերածննդի և բարոկկոյի շրջանում մշակվել են շքամուտքեր, որմնամույթերով և սյուներով, որոնք կրում են անտաբլիմենտ կամ՝ ճակտոն։
 
Հայկական ճարտարապետության մեջ կառույցի ձևավորման կարևոր մասն է կազմում շքամուտքը։ Նա կիրառվել է հարդարման բազմաթիվ ձևերով՝ բուսական, երկրաչափական, գունավոր քարերով տարբեր եկրաչափական դրվագումներ, պատկերային բարձրաքանդակներ։ Միջնադարում տարածված է եղել հարդարման յոթ տեսակ, ընդ որում հարդարման մոտիվները երբեք չեն կրկնվում։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: