Հանրագիտարան

Ազազի ճակատամարտ

Ազազի ճակատամարտը տեղի է ունեցել 1125 թ. հունիսի 11-ին: Ռեգենտ Ռոժեր Սալերնացու գլխավորած Անտիոքի դքսության բանակը (մոտ 7.000) պաշարեց քաղաքը Բուրյանների էմիրության կայազորից (մոտ 3.000):

 

  • I փուլ – 30 օր շարունակ խաչակիրները գրոհեցին քաղաքի վրա, սակայն արդյունքի չհասան: Ի վերջո նրանց միացավ Թորոս Ռուբինյանի եղբայր Լևոն Առյուծի գլխավորած Ռուբինյանների բանակը (մոտ 2.000):
  • II փուլ – Մարտի 31-րդ օրը վաղ առավոտյան թշնամին հզոր արտագրոհ իրականացրեց, սակայն Հայկական բանակը ծանր պարտության մատնեց վերջինիս և, հետապնդելով հակառակորդին մինչև քաղաքի դարպասները, վերացրեց թշնամու արտագրոհի հետագա բոլոր հնարավորությունները: Ընդ որում հետևակ վիճակում մարտնչող Լևոնը, խուսափելով հակառակորդի հեծյալներից մեկի հարվածից, ծնկեց, մտավ վերջինիս ձիու տակ և, կտրուկ ուղղվելով, ձին ու հեծյալը նետեց մոտակայքում գտնվող թշնամու ռազմիկների վրա`   անսահման զարմանք պատճառելով ոչ միայն վերջիններիս, այլև յուրայիններին:
  • III փուլ – Քրիստոնյաները շարունակեցին քաղաքի պաշարումը, որի կայազորը ի վերջո դադարեցրեց դիմադրությունը և հանձնվեց: Հայերը կորցրին մոտ 500, դաշնակիցը՝ մոտ 1.000, թշնամին`   մոտ 2.000 զինվոր: Նույն թվականին էլ, ուխտի գնալով Երուսաղեմ, Թորոս Ռուբինյանը հիմնադրեց "Սուրբ Վլասի" Հայկական ռազմա-վանական օրդենը`   վերջինիս ղեկավար նշանակելով իր եղբայր Լևոնին: Հաստատվեց նաև օրդենի ռազմիկի տարբերանշանը`   կենտրոնում շրջանակի մեջ առնված կարմիր խաչ ունեցող սպիտակ թիկնոց, որի վրա պատկերված էր սուրբ Վլասը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: