Հանրագիտարան

Խուդաֆերինի կամուրջներ

Խուդաֆերինի կամուրջները միջնադարյան կամուրջներ են Արաքս գետի վրայով։ Կապում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ։

Խուդաֆերինի կամուրջները երեքն են, մեկը մյուսից յոթ-ութ հարյուր մետր հեռավորությամբ։
Առաջինը ներկայիս կիսավեր կամուրջն է`   կառուցված 13-րդ դարում, երկրորդը կառուցված է 18-րդ դարում և կանգուն է, իսկ երրորդը`   երկաթյա (զինվորական) կամուրջ է։

Խուդաֆերինի կամուրջներից մեկի մասին առաջին գրավոր հիշատակումը պատկանում է իրանցի պատմաբան և աշխարհագրագետ Համդալահու Ղազվինիին։ Ըստ նրա «Խուդա Աֆերին» կամուրջը կառուցվել է Հիջրայի 15 թ-ին`   Քա 636 թ. Արաբ հրամանատար Բաքր իբն Համդալլահի կողմից։ Հայտնի է, որ 643—644 տեղի է ունենում արաբական զորքերի արշավանքը հարավային Այսրկովկաս։ Սակայն ժամանակակից պատմաբանները երկմտում են, որ արաբները ընդունակ էին միաժամանակ պատերազմ վարել և կամուրջ կառուցել։ Ենթադրում են, որ ամենայն հավանականությամբ Ղազվինին ի նկատի ուներ արաբական զորքերի բնական ժայռերով ջրանցումը Արաքս գետով։ Այդ պատճառով 15-կամարանոց կամուրջի կառուցումը վերագրվում է ավելի ուշ շրջանի`   15-րդ դարին։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: