Հանրագիտարան

Դոլմեն

Դոլմեն (բրետոն. dolmen < dol -սեղան, men - քար), հնագույն դամբարանային կառույց է:

 Ծածկված են մեկ կամ մի քանի սալաքարերով: Դոլմենը առաջին ճարտարապետական կառույցներից է, որտեղ սովորաբար թաղվել է մեկ, կամ մի քանի աճյուն՝ քարե կամ բրոնզի զենքերի հետ: Որոշ դեպքերում օգտագործվել են թաղման նպատակով տասնամյակներ, և երբեմն էլ մի ամբողջ դար: Ենթադրվում է որ դոլմենները կառուցվել են տոհմավագների հողարկավորության համար:

Հայաստանում դոլմեններ կան Աշտարակում, Արթիկի Առիճ գյուղում, Տավուշում:

 

Տարբեր վայրերում դոլմենները տարբեր ձևով են կառուցված.
  • Կովկաս, Կրասնոդարի շրջան (Ռուսաստան) - սալերով, հավաքական, տաշտաձև, մոնոլիտ դոլմեններ, նաև կրոմլեխներ:
  • Դանիա - դոլմենները հսկայական քարերից են, ընդ որում վերևի սալաքարը ամենամեծն է:
  • Մեծ Բրիտանիա, Իռլանդիա - դոլմենները լավ մշակված ուղղանկյուն քարերից են, պատերի քանակը չորսից պակաս մենհիրներ:
  • Կորեա, Հյուսիսային Ամերիկա, Եվրոպա - վերին սալը ներքևիններին համեմատ շատ խոշոր է, Կորեայում դոլմենները հիմնականում առանց անցքի են
  • Պորտուգալիա, Իսպանիա - դոլմենները թեք հարթ սալեր են, դասավորված շրջանով և ծածկով(անտոսներ):
  • Ֆրանսիա, Գերմանիա - Ուղղանկյուն մշակված քարեր են, իրար մոտիկ շարված ստեղծում են սրահը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: