Հանրագիտարան

Գոթական ճարտարապետություն

Գոթական ճարտարապետությունը ճարտարապետական ոճ է, որը ձևավորվել է բարձր և ուշ միջնադարում`   Ռոմանական ճարտարապետություն հիման վրա: Գոթական ճարտարապետական ոճին այնուհետև փոխարինել է Վերածննդի ճարտարապետությունը:

 

Այս ճարտարապետական ոճը սկսել է ձևավորվել XII դարից, Ֆրանսիայում և զարգացել է մինչև XVI դարը: Գոթական ճարտարապետությունը հայտնի նույնպես "ֆրանսիկան աշխատանք" անվան տակ: "Գոթիկա" տերմինն առաջին անգամ օգտագործվել է Վերածննդի երկրորդ կեսում: Գոթական ճարտարապետության բնորոշ առանձնահատկություններն են աղեղնաձև կամարները, կողային կամարները և թռչող հենարանները:
Գոթական ճարտարապետությունն համարվում է ամենաճանաչվածներից մեկը, քանի որ Եվրոպայում անվանի շատ տաճարներ, վանքեր և եկեղեցիներ կան այդ ոճով կառուցված: Կառուցվել են նաև շատ դղյակներ, պալատներ, խորհրդարաններ, ուսումնարաններ և ավելի քիչ սեփական տներ:
Բազմաթիվ եկեղեցական կառույցներ են մեզ հասել այդ ժամանակաշրջանից, որոնցից նույնիսկ ամենափոքրը առանձնանում է իր ճարտարապետական առանձնահատկությամբ: Մեծ եկեղեցիներից շատերը հանդիսանում են համաշխարհային ժառանգություն և գտնվում են UNESCO-յի վերահսկողության տակ:
Գոթական վերածնունդը սկսվել է XVIII դարում Անգլիայում, XIX դարում տարածվել է Եվրոպայում և XX դարում շարունակվում է օգտագործվել եկեղեցական և ուսումնական կառույցների համար:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: