Հանրագիտարան

1999թ. ապրիլի 20-ին Կոլումբայնի ավագ դպրոցում զոհեր եղան

Կոլումբայնի ավագ դպրոցը (անգլ.`   Columbine High School) տեղակայված է Կոլորադո նահանգի Ջեֆերսոն շրջանում: Այն բացվել է 1973 թվականի աշնանը:

Առաջին ուսումնական տարում չի ունենցել ավարտական դասարան, ինչը շարունակվել է մինչև 1975 թվականը: Դպրոցը գտնվում է նույնանուն ավանում: Անվանումն ստացել է Կոլորադո նահանգում աճող Կոլումբայն ծաղկի էնդեմիկ տեսակից: Առաջին տնօրենն է եղել Ջերալդ Դիֆորդը:

 

Դպրոցի պաշտոնական գույներն են կապույտը և մոխրագույնը: Գույների ընտրության հարցը դրվել էր 1973 թվականին քվեարկության, որին մասնակցում էին ապագա աշակերտները: Դպրոցը հայտնվել է համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում 1999 թվականի ապրիլի 20-ին:
 
Այդ օրն ավարտական դասարանի աշակերտներ Էրիկ Հարիսը և Դիլան Կլեբոլդը զինված մուտք են գործել հաստատություն`   մոտ մեկ ժամվա ընթացքում սպանելով տասներկու աշակերտի և մեկ ուսուցչի: Ոճիրը կատարելուց հետո անչափահաս մարդասպաններն ինքնասպանություն են գործել:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: