Հանրագիտարան

Ռասսայական խտրականություն

Ռասսա տերմինը, որը հավանաբար առաջացել է արաբերեն «Ռաս» /սկիզբ/ արմատից, առաջին անգամ արդի իմաստով գործածել է ֆրանսիացի մարդաբան Բեռնյեն:

Սկզբնական շրջանում առաջարկվել են ռասաների տարբեր դասակարգումներ, սակայն առավել հաջողված է համարվում ֆրանսիացի մարդաբան Դենեկերի դասակարգումը՝ համաձայն որի  գոյություն ունեն 3 հիմնական կամ մեծ ռասաներ՝ նեգրոիդ, եվրոպոիդ եվ մոնղոլոիդ: Սակայն արդի մարդկության ոչ բոլոր խմբերն են պատկանում  այս 3 ռասաներին. Օրինակ ավստրալացիները, հնդկացիները, վեդդաները եվ այլոք դիտվում են կամ 3 մեծ ռասաներից դուրս  ընկած միջանկյալ ձևեր կամ դրանցից մեկից առանձնցված տիպեր: Մեծ ռասաները բաժանվում են միմյանց հետ սերտ կապ ունեցող ավելի փոքր ռասաների, որոնք էլ իրենց հերթին տրոհվում են մարդաբանական տիպերի:

Հայերը պատկանում են եվրոպոիդ ռասայի բալկանա –կովկասյան  ճյուղի  արմենոիդ մարդաբանական տիպին, որն Առաջավոր Ասիայի  հնագույն մարդաբանական տիպն է: Մոնղոլոիդ ռասան բաժանվում է  հյուսիսասիական, արկտիկական, հեռավոր արևելյան հարավասիական  եվ ամերիկյան փոքր ռասաների: Նեգրոիդ ռասան  բաժանվում է նեգրական,նեգրիլական վեդդայական, ավստրալական  մելանեզական բուշմենական  փոքր ռասաների: Կան նաեվ անցումային փոքր  միջանկյալ ռասաներ: Մարդկային ռասաները ունեն ոչ այնքան վաղ ծագում, որքան մարդկությունը: Համաձայն մոլեկուլային կենսաբանական տվյալների շուրջ 100 000 տարի առաջ տեղի է ունեցել  նեգրոիդ, եվրո-մոնղոլոիդ ռասաների առաջացումը իսկ ավելի ուշ , շուրջ 45-60 000 տարի առաջ տրոհվել են  եվրոպոիդ եվ մոնղոլոիդ  ռասաների:
 
Ռասաները կապ չունեն լեզվաընտանիքների եվ ազգային պատկանելիության հետ: Ռասաների արտաքին տվյալները ունեն երկրորդական նշանակություն, բոլոր ռասաներն էլ օժտված են  բարձր քաղաքակրթության հասնելու հավասար կենսաբանական կարողությամբ: Տարբերությունը հիմնականում պայմանավորված է բնակլիմայական պայմաններում օրգանիզմների  հարմարվողականությամբ: Ռասաների մեջ գոյություն չունի թերարժեքության կամ մտավոր գերազանցության  որևէ գործոն ՝ ուստի 19-րդ դարի կեսին  առաջ քաշված բարձր և ցածր ռասաների տեսությունը, որը ընկած էր ռասիզմի հիմքում, գիտականորեն համարվեց անհիմն:
 
Զարգացած քաղաքակիրթ երկրներում ռասիզմի բարդույթը  կարծես թե հաղթահարված է, չկա և նույնիսկ արգելվում են ռասակայան խտրականությունները հասարակական  եվ միջանձնային հարաբերություններում, սակայն չի կարելի ասել , որ այս երևույթը արմատականորեն վերացված է. 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: