Հանրագիտարան

Օծանելիքի կիրառման եղանակներ

Մարդիկ գնահատում են դիմացինին ոչ միայն արտաքին տեսքով, այլև հոտով, ընդ որում շատ դեպքերում երկրորդը ավելի կարևոր դեր է խաղում, քան թե նորաձև հնարամտությունները, որոնց դիմում են հակառակ սեռի ներկայացուցիչները`   միմյանց ուշադրությունը գրավելու համար:

 

էսթե Լաուդերը առաջարկում էր օծանելիքը փչել «օդում» եւ մտնել օծանելիքի ամպերի մեջ։ Սա կիրառելի է հագեցած օծանելիքների համար, իսկ թեթեւ եւ թարմ բույրերը այս եղանակով շատ թույլ կզգացվեն։
Կոկո Շանելն առաջարկում էր օծանելիքը քսել մարմնի այն մասին, որը կցանկանայիք, որ համբուրեին։ ։
Մասնագետների մի մեծ խումբ գտնում է, որ օծանելիքը պետք է քսել ծոծրակին, ձեռքի ափի ստորին հատվածում՝ դաստակի ծալքի մասում, ականջների եւ ուսերի հետնամասում, այս հատվածներում արյունատար անոթները շատ մակերեսային են եւ բույրը «հնչում է ավելի բարձր»։
Ճարպոտ մաշկ ունեցողների վրա բույրը պահպանվում է ավելի երկար, քան չոր մաշկ ունեցող մարդկանց վրա։
Չոր մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում օծանելիք քսելուց առաջ քիչ քանակությամբ յուղոտ քսուք գործածել, որ օծանելիքը երկար բուրի։
 
Օծանելիքի պահպանման եղանակներ
Որպեսզի օծանելիքը երկար ժամանակ պահպանի իր թարմությունը, խորհուրդ է տրվում այն պահել չոր, զով եւ մութ տեղում։ Արեւի ուղիղ ճառագայթները առաջ են բերում օծանելիքի գոլորշացում եւ որակական հատկանիշների կորուստ։
 
Ալերգիա
Օծանելիքը նախ պետք է քսել դաստակի ծալքի մոտ։ Եթե 1 ժամվա ընթացքում մաշկի վրա գրգռվածություն եւ կարմրություն չի առաջացել, ապա ալերգիա չունեք։ Եթե ձեր ալերգիան «օդային» է՝ առաջանում է հոտերից, ապա ինքներդ իսկույն կկողմնորոշվեք։ Եթե նոր օծանելիք օգտագործելուց հետո գլխացավ, ծանրության տհաճ զգացողություն, արցունքարտադրություն կամ քոր չի առաջանում, ուրեմն դա ձեր օծանելիքն է։
Օծանելիքը պետք է օգտագործել քիչ քանակությամբ, այնպես, որ զգացվի ափից մինչեւ նախաբազուկն ընկած հեռավորությունից։
Կա մեկ չգրված կանոն, եթե օծանված մարդը չի զգում բույրը, ուրեմն դա իր օծանելիքն է։ 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: