Հանրագիտարան

Ակնոց

Դեռևս 20րդ դարասկզբում ակնոցը համարվում էր յուրահատուկ, թանկարժեք իր, որը կարող էին ունենել միայն մեծահարուստները:

Փարավոն Թութենհամոնի դամբարանում հնագետները հայտնաբերել են արևային ակնոց հիշեցնող մի իր`   զմրուխտե, նրբատաշ երկու կտոր, որոնք իրար էին միացված մետաղալարով:

Ակնոցի ստեղծման երկրորդ փուլը եղավ 16րդ դարում: Ակնոցագետները որոշեցին ակնոցի ապակիենրը պատրաստել թանկարժեք քարից, որպեսզի պակասեցնեն աչքի մեջ թափանցող արևի ճառագայթները: Բայց այս ակնոցները շատ թանկ արժեին և իրեն նման ճոխություն կարող էին թույլ տալ միայն շատ հարուստ մարդիկ:

Շատ գիտնականներ պնդում են, որ պատերազմը նպաստում է արդյունաբերության զարգացմանը: Այդպես եղավ նաև արևային ակնոցների տարածման գործում: Նապոլեոնի զինվորների ակնոցի ապակիները վերամշակվում էին ծխով և պատվում հատուկ լաքվ, բայց այդ կերպ զինվորները ոչինչ չէին կարողանում տեսնել: 

20-ական թվականներին աշխարհը հեղեղվեց արևային ակնոցներով ի շնորհիվ աշխարհահռչակ դիզայներ Կոկո Շանելի: Ի դեպ այդ ժամանակ լայն տարածում գտան նաև արևայրուքն ու ֆիտնեսը:

Այսօր արևային ակնոցը համարվում է յուրաքանչյուրիս կյանքի անբաժանելի ու սիրելի մասնիկը: Նորաձևության ամենահայտնի տներն ամեն տարի թողարկում են արևային ակնոցների նոր հավաքածուներ: Իսկ դա նշանակում է, որ հանրությունն ունի դրա պահանջարկը: 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: