Հանրագիտարան

Խոսող ակնոց կույրերի համար

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Միջազգային համալսարանի ուսանողներն ստեղծել են սարք, որը կոչված է օգնելու կույրերին:

Ակնոցի լինզաների մեջ տեղադրված ցուցիչները կարդում են տեքստը, իսկ բարձախոսները հնչեցնում են այն: Նորարար սարքը ստացել է "Eyetalk" անվանումը:

 

"Eyetalk"-ը եռակի համակարգ է, որը կազմված է ակնոցից, կառավարման վահանակից և բարձրախոսից, որն ամրացվում է գոտկատեղին:

 

Սարքավորումը դեռևս կարողանում է ճանաչել միայն անգլերեն տեքստեր, սակայն ապագայում մտադրություն կա կրճատել ակնոցի չափերը և նոր լեզուներ ներմուծել համակարգ: 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: