Հանրագիտարան

Խույր

Գլխի պսակաձև փաթթոց կամ գլխանոց

Կրել են արքաները, իշխաններն ու բարձրաստիճան հոգևորականները`   տոնական և ծիսական արարողությունների ժամանակ:

Խորհրդանշում է իշխանություն (սկզբում`   նաև աշխարհիկ, հետագայում`   միայն հոգևոր): Քրիստոնեական եկեղեցում օգտագործվել է միայն իբրև բարձրաստիճան հոգևորականների թագ: Նախնական փաթթոցաձև խույրերը կրել են հրեա քահանայապետերը: Մինչև 6-րդ դարը խույրերը եղել են միաերանգ, այնուհետև`   զարդանախշվել հիմնականում ասեղնագործ տերունական պատկերներով, ընդելուզվել թանկագին քարերով և ոսկեթելով (համարվում են ասեղնագործության բարձրագույն նմուշներ): 12-րդ դարից խույրերի տեսքը դարձել է որոշակի կոնաձև, գագաթին ամրացվում է փոքրիկ խաչ: Հայ հոգևորականների այժմյան խույրերի ձևը, որը փոխառնված է կաթոլիկ եկեղեցուց, սկզբում գործածել են Կիլիկիայի հայկական պետության հոգևորականները: Այժմ կրում են եպիսկոպոսները և կաթողիկոսները:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: