Հանրագիտարան

Ժիլետ

Ժիլետները տարբեր ժամանակներում նորաձեւ են եղել, քանի որ դրանք կարելի է կրել ցանկացած հագուստի վրայից:

Ժիլետները տարբերվում են իրենց չափսով, ձեւով`   ունենալով մեկ ընդհանուր նպատակ`   արտաքինն ավելի գրավիչ դարձնել: 

Հիմնականում առանձնացնում են ժիլետը կրելու 5 եղանակներ:

 

Գոտիով 
Իրանն ընդգծելու համար ժիլետներ կրլիս հարկավոր է օգտագործել նաեւ գոտի: Սակայն գոտին պետք է համապատասխան լինի ժիլետի գույնի եւ կտորի հետ: Ժիլետի հետ լավագույն տարբերակը նեղ գոտու օգտագործումն է: 
 
Աշխատանքային եւ ամենօրյա ոճեր
Ցույց տալու համար, թե ինչքան փոփոխական տեսք կարող է հաղորդել ժիլետը, այն կարելի է կրել հասարակ բլուզի վրայից`   համադրված նեղ իջնող կիսաշրջազգեստի հետ, կամ պարզապես զգեստի վրայից, որն ավելի հարմար է առօրյայում կրելու համար:
 
Սովորական չափսից մեծ ժիլետներ
Նման ժիլետներով հիանալի տեսք կարելի է ստանալ`   այն կրելով տաբատների եւ լայն տոպերի հետ: Իսկ առավել գեղեցիկ տեսք ստանալու համար ժիլետի եւ տաբատի գույները պետք է համապատասխան լինեն:
 
Ջինսե ժիլետներ
Ջինսը երբեք նորաձեւությունից դուրս չի գալիս: Նման ժիլետները գեղեցիկ կնայվեն ծաղկավոր կտորից զգեստի հետ:
 
Կարճ ժիլետներ
 Նման ժիլետները գրավիչ տեսք են ունենում բարձր գոտկատեղով տաբատների հետ: Այդ համադրությունը շատ նրբագեղ տեսք է հաղորդում, որը կարելի է կրել թե կարմիր գորգի վրա, թե առօրյայում:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: