Հանրագիտարան

Ինչպես կապել փողկապը

Փողկապը առաջացել է հռոմեացի լեգիոներներից, որվքեր պարանոցներին թաշկինակ էին կապում:

 

Փողկապները նորաձևության մեջ մտան 17-րդ դարի վերջում, իսկ ևս 200 տարի անց դրանք դարձան շատ նման ժամանակակից փողկապներին:
Միևնույն ժամանակ առաջ եկավ մի ամբողջ գիտություն, թե ինչպես պետք է և ինչպես է ճիշտ կապել փողկապը:
Դրա հետ մեկ տեղ բազմաթիվ գրքեր գրվեցին փողկապների կիրառման մասին,որոնցից մեկի հեղինակն էր Բալզակը:
Փողկապի ձևն ու դիզայնը վերջին հարյուր տարիների ընթացքում հաճախ է փոփոխվել, իսկ դրա գոյության պատմության ընթացքում  հայտնվել է կապելու 85 տեսակ`   սկսած հասարակ, առօրեականից, մինչև էլեգանտ հանգույցներ:
 
Ժամանակակից փողկապը կարելի է կապել ընդհամենը 10 եղանակով, իսկ տղամարդիկ օգտագործում են 2 կամ 3 ձև, այն էլ ամենահասարակները:
Շատերն էլ առհասարակ չգիտեն թե ինչպես կապել և անհրաժեշտության դեպքում սկսում են փնտրել իմացող մեկին:
Փողկապ կապելու ամենապարզ և հասարակ եղանակը կոչվում է  Four-in-hand, որը անգլերենից թարգմանվում է «Չորս ձեռքերում»: Այդպես է կոչվել անգլիական տղամարդկանց ակումբի պատվին, որը գործել է 2 դար առաջ: Հենց այդ ակումբի անդամներն են այս հանգույցի հեղինակները:
 
Այս հանգույցի համար հարմար է ցանկացած փողկապ: Ոչ երկարությունը, ոչ ձևը նշանակություն չունի:
  1. Բարձրացրեք օձիքը, անցկացրեք փողկապը, այնպես, որ աջ կողմում լինի նրա նեղ վերջավորությունը, իսկ ձախում`  լայնը: Խաչեք այն, լայն ծայրը նեղի վրա:
  2. Անցկացրեք լայն ծայրը նեղի ետևով և նորից տարեք աջ`  կրկին խաչաձև:
  3. Անցկացրեք լայն ծայրը կոկորդի մոտ գտնվող հանգույցից և ձգեք վերև, այնուհետև կրկին անցկացրեք ներքևի հանգույցից, որը առաջացել է վերոհիշյալ գործողություններից և ձգեք ներքև, բռնելով հանգույցը:
  4. Ամուր ձգեք հանգույցը օձիքին և վերջ`  պատրաստ է:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: