Հանրագիտարան

Փողկապի ընտրության 5 տարբերակ

Փողկապը ցանկացած տղամարդու համար կարեւոր աքսեսուար է, սակայն քչերը գիտեն այն կանոնները, որոնք օգնում են ճիշտ փողկապ ընտրել տարբեր առիթների համար:

 

Որակյալ ընտրություն
Շատ կարեւոր է փողկապն ընտրելիս ուշադրություն դարձնել դրա որակին: Փողկապի որակն իմանալու համար, պետք է տիրապետել այն դետալներին, որոնցից այդ պատրաստված է: Խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել աստառին, քանի որ այն շատ կարեւոր է փողկապը ծալելու համար: 
Մետաքսը ամենապրակտիկ և լավագույն տարբերակն է փողկապի ընտրության համար:
 
Փողկապների քանակը
Տղամարդը, սովորաբար, պետք է ունենա տարբեր նախշերով հինգ փողկապ տարբեր առիթների համար: Դասական սեւը եւ դարչնագույնը հարմար կլինեն պաշտոնական առիթների համար, իսկ նախշերով եւ բազմագույն տեսականին`   ամենօրյա իրադարձությունների համար:
Կաևոր է հիշել և փողկապները կրել և զանազանել դրանք ըստ առիթների:
 
Փողկապի չափսը
Չափսի լավագույն ընտրությունն այն է, որ դրա ծայրը հասնի գոտուն իսկ լայնությունը պետք է լինի 5.5-10 սմ-ի սահմաններում:
 
Գունային համադրություն
Գույների մեջ կողմնորոշվելը փողկապ ընտրելու ամենածանր պահն է: Սակայն մի բան պարզ է, որ փողկապի գույները պետք է համապատասխանեն բաճկոնի կամ կոստյումի գույներին: Սակայն պարտադիր չէ, որ գույները ամբողջությամբ նույնը լինեն:
 
Նախշերի առկայություն
Առանց նախշերի փողկապն անհետաքրքիր տեսք ունի: Եթե վերնաշապիկը նախշազարդ է, ապա պետք է կրել նաեւ նույն ոճի փողկապ:
Միագույն փողկապները, ինչպես նշվեց, ավելի շատ նախընտրելի կրել գործնական հանդիպումների ժամանակ:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: