Հանրագիտարան

Ամենաարագավազ ցամաքային կենդանին

Ամենաարագավազ ցամաքային կենդանին վագրակատուն է: Այն կարող է զարգացնել մինչև 100 կմ/ժ արագություն:

Վագրակատուն խոշոր կատվազգի է, որը ներկայումս տարածված է Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում: Վագրակատուն ամենաարագ կենդանին է:

Նրա արագությունը տատանվում է 112-120 կմ/ժ և ունակ է երեք վարկյանի ընթացքում մեծացնել արագությունը 0-100 կմ/ժ:

 

Վագրակատվի ենթատեսակներն են՝

Ասիական վագրակատու (Acinonyx jubatus venaticus)

Հյուսիսարևմտյան Աֆրիկյան վագրակատու (Acinonyx jubatus hecki)

Acinonyx jubatus raineyii (Արևելյան Աֆրիկա)

Acinonyx jubatus jubatus (Հարավային Աֆրիկա)

Acinonyx jubatus soemmeringii (Կենտրոնական Աֆրիկա)

Acinonyx jubatus velox

 

Տարածվածությունը և բնակության վայրը
Վագրակատուները հանդիպում են Աֆրիկայում և Ասիայում: Ասիայում հանդիպում են միայն Խորասանում (Իրան):
Այնտեղ փորձեր են կատարվում փրկել Ասիայի վագրակատուների վերջին պոպուլյացիան: Սովորաբար ապրում են բաց տարածություններում: 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: