Հանրագիտարան

GAP ապրանքանիշ

Gap-ը ջինսեր և առօրյա հագուստ արտադրող ամերիկյան ապրանքանիշ է, որը ներկայացնում է նաև մանկական հագուստ:

Իր հուշագրություններում ընկերության հիմնադիր Գապ Դոն Ֆիշերը գրում է, որ սեփական ապրանքանիշի ստեղծման գաղափարը ծագել է այն ժամանակ, երբ ինքը խանութում չէր կարողանում ընտրել սովորական ջինսե տաբատ: Ֆիշերը հատուկ մասնագիտություն և դիզայներ դառնալու ցանկություն չուներ, բայց հաղթողի բնավորություն ուներ: Օրինակ մանուկ հասակում լողով զբաղվելիս հաղթում էր իրենից մեծերին և ատում էր պարտությունը: Երբ Ֆիշերը որոշեց բացել առօրյա հագուստի իր խանութը, ոչինչ չէր կարող կանգնել նրա ճանապարհին: Գապ անունն ընտրեց Ֆիշերի կինը`   Դորիսը: Լրիվ անվանումը Generation Gap է, ինչը թարգմանաբար նշանակում է հայրերի ու որդիների բախում: Անվանումը հետագայում կրճատվել և դարձավ պարզապես Gap: 1969 թվականին բացվեց առաջին Gap խանութը:

Սկզբից Gap-ը չուներ սեփական արտադրություն և վաճառում էր ժամանակին հայտնի Levi Strauss & Co ջինսերը: Որպեսզի գրավի դեռահասներին և երիտասարդությանը, Ֆիշերը ջինսերի հետ վաճառում էր երաժշտական սկավառակներ: 70-ականների վերջին ԱՄՆ-ում և Եվրոպայում կար ավելի քան 300 Gap խանութ: Այդ ժամանակ էլ Ֆիշերը սկսեց մտածել սեփական  բրենդի մասին: Նա օգնական նշանակեց նորաձևության բիզնեսում մեծ փորձ ունեցող Միլարդ Դրեկսլերին: Դրեկսլերը որպես նշանաբան ընտրեց «Հեշտացրու՛» հորդորը: Հավաքածուների դիզայնը և խանութների ձևավորումը, ինչպես նաև բրենդի լոգոն միշտ լակոնիկ են եղել: Gap-ը սկսում է արտադրել ոչ միայն ջինսեր, այլև վերնաշապիկներ, շապիկներ, արտաքին հագուստ և աքսեսուարներ: Gap-ը սկսում է նաև տեղադրել հագուստը ոչ միայն դարակներում, այլև կախիչների վրա:

Սակայն 21-րդ դարի սկզբին Gap-ում խնդիրներ ծագեցին: Ընդունված հավաքածուների փոխարեն Gap-ը սկսեց առաջարկել իջեցված գոտկատեղով նեղ ջինսեր և ցածր տոպեր. այս ասորտիմենտը մշտական գնորդներին դուր չեկավ: Վաճառքների ցուցանիշներն ընկան, նորաձևության քննադատները բացասական կարծիք արտահայտեցին բրենդի ողջ հավաքածուի վերաբերյալ: Նույն ժամանակ մեծ սկանդալով աշխատանքից հեռացվեց Միլարդ Դրեկսլերը, ով ժամանակին բրենդին նոր շունչ էր հաղորդել:

Աղբյուրը`   http://blog.liberal.am/

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: