Հանրագիտարան

Վալենտին Յուդաշկին

Վալենտին Յուդաշկինը կանացի haute couture և pret-a-porte հագուստի ռուսական գիծ է: Ապրանքանիշի հիմնադիրը ռուսական դիզայներներից առաջինն էր, որ ներկայացրել է իր աշխատանքը Եվրոպայում:

 

Վալենտին Աբրամովիչ Յուդաշկինը ծնվել է 1963 թվականին Մոսկվայում: Դեռ մանկուց`   դպրոցական հասակում, Յուդաշկինը սիրում էր նկարել: Նա ընկերների համար հագուստի էսքիզներ և մոդելներ էր նկարում: Սովետական դպրոցականի համար դա, նուրբ ասած, տարօրինակ զբաղմունք էր:
 
Սակայն Յուդաշկինն ուշադրություն չէր դարձնում մեծերի կողմից չհասկացվածությանը: 1986 թվականին նա գերազանցությամբ ավարտում է Մոսկվայի արդյունաբերական քոլեջի «Կոստյումի պատմություն» և «Դիմահարդարում և դեկորատիվ կոսմետիկա» բաժինները: Եթե ապագա մոդելյերի պատանեկությունն ուղեկցվել է լռությամբ, ապա երիտասարդ մասնագետ Յուդաշկինն իր սկզբի համար շատ ճիշտ ժամանակ էր ընտրել. վերակազմավորումը: Յուդաշկինի առաջ բազմաթիվ հնարավորություններ են բացվում: Յուդաշկինը սկսում է աշխատել որպես ոճաբան, դիմահարդար և մոդելյեր, թեև այդ ժամանակ դեռ չկային նման անուններ և մասնագիտություններ:
 
Ավարտելուց հետո Յուդաշկինը ստեղծում է իր առաջին`    «Русь изначальная» հավաքածուն, որ բաղկացած էր 150 մոդելներից: Արդեն 1991 թվականին Յուդաշկինը կազմակերպեց իր հավաքածուի ցուցադրությունն արտասահմանում: Փարիզում բարձր նորաձևության շաբաթի շրջանակներում նա ներկայացրեց իր «Фаберже» հավաքածուն, որ ջերմ ընդունելություն ստացավ նորաձևության քննադատների կողմից: Այդ զգեստներից մեկը դեռևս ցուցադրվում է Լուվրում: Իսկ դիզայները 1996 թվականին ընդունվում է բարձր նորաձևության փարիզյան սինդիկատ, որի մասին երազում է ցանկացած դիզայներ: Դա հնարավորություն է տալիս նորաձևության տունը հռչակել բարձր նորաձևության տուն և հավաքածուներ ներկայացնել փարիզյան նորաձևության շաբաթներին: Յուդաշկինը Եվրոպա տեղափոխվելու և աշխատելու բոլոր հնարավորությունն ուներ, սակայն նա նախընտրեց մնալ և զարգացնել իր բիզնեսը հայրենիքում: 1993 թվականին նա ստեղծում է Ռուսաստանի օլիմպիական խաղերի մարզահագուստը: Երկու տարի անց նա կրկին մարզահագուստ էր ստեղծում, այս անգամ օլիմպիական ամառային խաղերի համար: 
 
1999 թվականին Վալենտին Յուդաշկինը Ռուսաստանի դաշնության Արվեստի վաստակավոր գործչի տիտղոս է ստանում:
 
Աղբյուրը`   http://blog.liberal.am/ 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: