Հանրագիտարան

Թեյ

Թեյ (չին. 茶 — «չա́»), ըմպելիք, որն ստացվում է հատուկ մշակման ենթարկված թեյի թփի տերևների եփման, եռացման և / կամ թորման միջոցով:

Թեյ է կոչվում նաև ինքը`   այդ ըմպելիքի պատրաստման համար նախատեսված տերևը: Բույսի լատինական անվանումը վերագրվում է Իրժի Կամելիուսին:

 

Նա երկար տարիներ ապրել է Չինաստանում: Ենթադրվում է, որ Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասամ նահանգի անտառներում աճող թեյը հնագույնն է աշխարհում: Թեյի թփի բարձրությունը հասնում է 10 մ-ի, բնի տրամագիծը՝ 50-սմ-ի:

 

Եվրոպայում թեյի մասին իմացել են 1517 թվականից, այն՝ որպես նվեր, մատուցվել է Պորտուգալիայի արքային նրան հպատակ նավագնացների կողմից: 100 տարի անց թեյն սկսեց ներմուծվել հոլանդական առևտրական նավերով: 1664 թվականից թեյն ընդունվեց որպես արարողական ըմպելիք անգլիական արքունիքի կողմից: 
 
18-րդ դարի սկզբից Լոնդոնում գործում էին թեյի մասնագիտացված խանութներ և թեյարաններ: Ռուսաստանում թեյը տարածում է ստացել 1812թ. Նապոլեոնի արշավանքից հետո։ 1818թ. մշակում են Նիկիտինյան այգում, 19-րդ դ. երկրորդ կեսից այն սկսում են մշակել Սև ծովի կովկասյան ափերին։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: