Առողջապահություն

Բալի հյութը հրաշագործ հատկություն ունի

Ինչպես հայտնաբերել են Անգլիայի Հյուսիսային Ումբրի համալսարանի գիտնականները, բալի հյութն ունի ֆիզիկական ուժերն արագ վերականգնելու հատկություն:
Գլին Հովադսոնը, որը համալսարանին կից դպրոցի լաբորատորիայի ղեկավարն է, փորձեր է կատարել թեթև ատլետիկայով զբաղվող մարզիկների վրա:
 
Նա տվել է բալի հյութ մարզիկներին վազքից առաջ: Ինչպես պարզվել է, այն մարզիկները, որոնք վազքից առաջ խմել էին բալի հյութ, ավելի արագ են վերականգնել ուժերը, քան նրանք, ովքեր ըմպել էին այլ հյութեր:
 
Գիտնականները կատարել են այն եզրահանգումը, որ բալի հյութի նման հրաշագործ հատկությունը պայմանավորված է նրանում առկա հակաօքսիդանտային ակտիվությամբ, ինչն ուժեղացնում է մկանները:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: