Հանրագիտարան

Աշխարհի ամենակեղտոտ գետը

Աշխարհի ամենակեղտոտ ջուրն ունի Հռենոս գետը (գերմաներեն`   Rhein, ֆրանսերեն`   Rhin, հոլանդերեն`   Rijn): Այն գտնվում է Արևմտյան Եվրոպայում։

Անվանման ծագումը բացատրվում է մի քանի տարբերակով։ Ոմանք կարծում են, որ այն առաջացել է կելտական լեզուներից և պայմանավորված է «ջուր» հասկացությամբ։

 

Որպես հիմք առավելապես ընդունվում է գալլերեն renos, rhenus կամ rino (իմաստները`   «հոսող ջուր, գետից» մինչև «լիճ, ծով»)։ Ոմանք էլ անվան առաջացումը կապում են հնդեվրոպական ri «գնալ, հոսել, շտապել» հիմքին`   ri-enos «հոսող ջուր»։ Անվանման լատիներեն գրությունը եղել է Rhenus։

 

Սկիզբ է առնում Ալպերում (Շվեյցարիայում) և թափվում Հյուսիսային ծովը`   առաջացնելով դելտա։ Հոսում է Շվեյցարիայի, Լիխտենշտայնի, Ավստրիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների տարածքով։ Երկարությունը 1320 կմ է։
 
Ջրանցքներով միացված է Ռոն, Մառն, Վեզեր, Էլբա, Էմս գետերին։ Հռենոսի ափին են Բազել (Շվեյցարիա), Ստրասբուրգ (Ֆրանսիա), Մանհայմ, Մայնց, Բոնն, Քյոլն, Դյուսելդորֆ, Դյուսբուրգ քաղաքները, գետաբերանում`   Ռոտերդամ ծովային նավահանգիստը (Նիդերլանդներ)։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: