Հանրագիտարան

Դիրիժաբլ

Դիրիժաբլ (ֆր.՝ dirigeable), օդից թեթև թռչող ապարատ: 1852թ.-ին ֆրանսիացի գյուտարար Ա. Ժիֆարը կառուցեց երկարավուն, փոքր շոգեմեքենայով պտտման մեջ դրվող թիապտուտակով և ղեկով հանդերձված, թեթև գազով լցված մի կառուցվածք, որն անվանեց դիրիժաբլ:

1900թ.-ին տեղի ունեցավ կոշտ հիմնակմախքով դիրիժաբլի՝ ցեպելինի առաջին թռիչքը, որը կառուցել էր գերմանացի գյուտարար Ֆերդինանդ ֆոն Ցեպելինը:

 

XX դարի սկզբին արդեն գոյություն ունեին դիրիժաբլով ուղևորներ և բեռներ փոխադրող ընկերություններ: Ժամանակակից դիրիժաբլները շարժվում են անաղմուկ, անվտանգ են և հարմարավետ: Որպես կանոն դրանք լցվում են հելիումով:

 

Դիրիժաբլի հատակի տակ գտնվում է փակ գոնդոլը, որը նախատեսված է մինչև 20 ուղևորի համար: Գոնդոլի վրա ամրացված են դիրիժաբլը շարժման մեջ դնող շարժիչները: Օդաչուն թռիչքը ղեկավարում է մեծ ղեկով:

 

Որպես փոխադրամիջոց՝ դիրիժաբլը լայն տարածում չունի, սակայն օդում անշարժ կախվելու հնարավորության շնորհիվ օգտագործվում է լուսանկարչական և հեռուստատեսային նկարահանումներ կատարելու համար:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: