Հանրագիտարան

Ռուբիկի խորանարդ

Ռուբիկի խորանարդը (Ռուբիկ-կուբիկ) եռաչափ մեխանիկական գլուխկոտրուկ-խորանարդ է, որն ստեղծվել է 1974թ.-ին հունգարացի քանդակագործ և ճարտարապետության դոկտոր պրոֆեսոր Էռնո Ռուբիկի կողմից: Սկզբնական շրջանում խորանարդը կոչվել է կախարդական խորանարդ:

1980թ.-ին ստանալով արտոնագիր`   ամերիկյան "Ideal Toy Company" խաղալիքներ պատրաստող ձեռնարկությունը ձեռնամուխ է լինում ռուբիկ-կուբիկներ արտադրելու գործընթացին, իսկ որոշ ժամանակ անց խաղալիքը Գերմանիայում մրցանակ է շահում (տարվա լավագույն գերմանական խաղ):

Դասական ռուբիկ-կուբիկների դեպքում խորանարդի յուրաքանչյուր նիստ բաղկացած է թվով 9 հավասար քառակուսուց, որոնք հավասարապես կրում են խորանարդի գույները (սպիտակ, կարմիր, կապույտ, նարնջագույն, կանաչ և դեղին):
 
Մեխանիզմն այնպիսին է, որ հնարավոր է խորանարդի բոլոր երեսները հանգիստ կերպով պտտեցնել: Խաղն ավարտելու (հաղթելու) համար պետք այնպես անել, որ խորանարդի յուրաքանչյուր երես ունենա համասեռ գույն:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: