Հանրագիտարան

Օծանելիք

Հնում անուշահոտություն օգտագործելու ամենատարածված եղանակներից մեկը բնակարաններում և հասարակական շենքերում անուշաբույր տարածելն էր հոտավետ նյութեր այրելու միջոցով:

Ժամանակակից օծանելիքների հայրենիքը համարվում է Հին Արևելքը: Եգիպտացիները անուշահոտությունների մեծ սիրահար  էին: Յուրաքանչյուր կին ուներ իր նախընտրած  բուրմունքը, որը պահում էր թանկարժեք անոթներում:

 

Օգտագործվում էին նաև մուշկ, մեռոն և այլ նյութեր, լվացվելու և լողանալու ջրեր, յուղեր և անուշահոտություններ: Եգիպտոսում արտադրվող մեծ քանակությամբ անուշահոտություններ օգտագործվում էին երկրում, բայց եգիպտացիները օծանելիքային նյութեր և դրանցից պատրաստի արտադրանքներ արտահանում էին Հին Արևելքի ուրիշ երկրներ: Եգիպտական մշակույթի  ազդեցության տակ գտնվող ասորեստանցիները և բաբելոնացիները նույնպես լայնորեն էին օգտագործում անուշահոտությունները:
 
Հունաստանում, ուր օգտագործում էին Եգիպտոսում արտադրված անուշահոտությունները, գտան յուղերը և ճարպերը անուշաբույր դարձնելու եղանակը: Միջնադարում Կիպրոս կղզում ստեղծվեցին <Շիպր> օծանելիքը: Օծանելիքները Հունաստանից թափանցեցին Հին հռոմ:
 
Շատ հասարակական շենքեր անուշաբուրվեցին կամ անուշաբույր ջրերով կամ բուրումնավետ հեղուկ յուղերի ցողացրելու միջոցով: Իտալիայում առանձնապես արագ զարգացավ օծանելիքի արտադրությունն այն բանից հետո, երբ Իսպանիայից փոխառնվեց գինու սպիրտի  ստացման մեթոդը թորման ճանապարհով:
 
Իտալիայից օծանելիքի արվեստը տարածվեց Ֆրանսիա, որտեղ հոտավետ բույսեր աճեցնելու համար կլիմայական պայմանները բարեպաստ էին: Այստեղ պետությունը մի շարք օրենքներով և դեկրետներով խրախուսեց օծանելիքի արտադրությունը: Ժամանակակից օծանելիքի արտադությունը, իր առավել լիարժեք զարգացումն ստանալով, այժմ արտադրում է ամենատարբեր անուշահոտ  նյութեր`   հեղուկ, պինդ, փոշենման:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: