Առողջապահություն

Երբ ընկերությունը կարող է վտանգավոր լինել

Դարեր շարունակ մարդիկ կատուներին վերագրել են կախարդական ունակություններ, կարծելով, թե նրանք կարողանում են շփվել անդրշիրիմյան աշխարհի հետ ու ազդել ենթագիտակցության վրա:
Պարզվում է, սակայն, որ ոչ մի առեղծված էլ չկա:"Stanford’s Patrik House"-ի գիտնականների անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ կատուների օրգանիզմում առկա է մի մակաբույծ, որն ունակ է կենդանիներին գրավիչ դարձնել իրենց զոհի համար, ինչպես նաև անսովոր կապվածություն հրահրել տերերի նկատմամբ:
 
"Toxoplasma gondii" միաբջիջ մակաբույծը հայտնի է որպես տոքսոպլազմոզի հարուցիչ: Հիվանդությունը սովորաբար մարդուն փոխանցվում է հում կամ վատ տապակած մսից: Կատվի տերը կարող է վարակվել նաև տնային կենդանու արտաթորանքից՝ փոխելով անոթը:
 
Հիվանդության հանդեպ խոցելի են հատկապես թույլ իմունիտետ ունեցող մարդիկ: Օրինակ՝ հղիության ժամանակ տոքսոպլազմոզով հիվանդությունը հղի է պտղի արատներով: Մակաբույծը ծայրահեղ վտանգավոր կարող է դառնալ ՄԻԱՎ-ով և իմունիտետը ճնշող այլ հիվանդություններով անձանց համար:
 
"Toxoplasma gondii"-ն կարող է առկա լինել գործնականում բոլոր կաթնասունների օրգանիզմում, բայց դրա բազմացումը հնարավոր է միայն կատուների օրգանիզմում: Դրա համար  էլ մակաբույծը «հետաքրքրված» է այն բանով, որ կատուն գրավիչ լինի իր զոհի, մասնավորապես՝ առնետների համար:
 
Այնուամենայնիվ, 2 տարի առաջ Մինեսոտիի համալսարանի հետազոտողները հայտարարել են, որ տնային կենդանիների տերերն ավելի երկար են ապրում: Այս փաստի գիտական բացատրություն գոյություն չունի, սակայն մասնագետները ենթադրում են, որ կենդանիների հետ շփումն օգնում է ավելի թեթև տանել սթրեսային իրավիճակները, որոնք  անուղղելի վնաս են հասցնում առողջությանը:
 
Այսպես, կատու պահող անձինք 30%-ով ավելի քիչ են հակված սրտային նոպայի հետևանքով մահվան ռիսկին: Կատուների մլավոցն ու մռռոցը կարգավորում է զարկերակային արյան ճնշումը: Այս կենդանիներն օգնում են նաև նևրալգիայի դեպքում: Բացի այդ, կատուները կարող են հանել հոգնածությունը, սթրեսը, միգրենը, օգնել ռևմատիզմի և ստամոքսի խոցի դեպքում:
 
Ինչպես նշեցինք, մռռոցը հիանալի ազդեցություն է թողնում, սակայն կատվի օրգանիզմում առկա մակաբույծը բացասաբար է ազդում մարդու անհատականության վրա և նույնիսկ կարող է շիզոֆրենիայով հիվանդանալու սպառնալիք ստեղծել:
 
Նյութը`   Ն.Ա.
Բնագիրը՝ "Time" ամսագիր
Աղբյուր`   Առողջապահության լրատու 10-11.2012

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: