Առողջապահություն

Պիելոնեֆրիտի բուժումը ժողովրդական միջոցներով

Ուրոլոգիական հիվանդություններից ամենատարածվածը պիելոնեֆրիտն է: Այն երիկամների բորբոքային ախտահարումն է, ինչի հետևանքով երիկամներում տեղի է ունենում միզարձակման կանգային երևույթներ և հիվանդածին մանրէների բազմացում: Պիելոնեֆրիտի վտանգավոր բարդությունները երիկամային անբավարարությունն ու հիպերտոնիան են:

Լեհաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի և Ռուսաստանի ժողովրդական բուսաբույժները հավաստիացնում են, որ պիելոնեֆրիտն ընթանում է ընդհանուր իմունադեֆիցիտի պատկերի վրա: Այդ նպատակով ժողովրդական բժշկությունը հանձնարարում է բուժվել ոչ միայն հակաբորբոքային և միզամուղ հատկություններով օժտված, այլև իմունախթանիչ խոտաբույսերով:

 
Բուժման համար լայնորեն կիրառվում են դաշտային ձիաձետի, արջախաղողի, հապալասի տերևների, դեղատնային երիցուկի, վաղենակի, կտավատի սերմերի, գիհու պտուղների հավաքածուն: Պիելոնեֆրիտի բուժման համար ևս մեկ միջոց է տնային պայմաններում պատրաստված խնձորի քացախը: Այն հարուստ է B5, B12 և C վիտամիններով, ինչպես նաև միկրոտարրերով`   կալիումով և մագնիումով:
 
Վիտամին C-ն գերազանց հանում է բորբոքումը և բարձրացնում իմունիտետը: B խմբի վիտամիններն ու մագնիումը կարգավորում են զ/ճ-ն, փոխանակության գործընթացները և բարձրացնում իմունիտետը: Կալիումն ուժեղացնում է միզարտադրությունը, ինչն էլ նպաստում է երիկամներից թունավոր նյութերի ու խարամների դուրսբերմանը:
 
Եթե պիելոնեֆրիտի ախտանշանները ներառում են մարմնի բարձր ջերմաստիճան, սարսուռ, մեզի մեջ թարախի առկայություն և երիկամների շրջանում ցավեր, այդ դեպքում խնձորի քացախն օգտագործում են հետևյալ չափաբաժնով`   1 բաժակ տաք ջրին ավելացնել 2 թեյի գդալ խնձորի քացախ, խմել օրական երկու անգամ (առավոտյան և ցերեկը):
 
Ժողովրդական բժշկությունն առաջարկում է ևս մեկ միջոց`   ակնամոմը: Այն օժտված է բարձր հակամանրէային հատկությամբ, պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ, միկրոտարրեր, գլիկոզիդներ, որոնք բարերար ազդեցություն են թողնում ինչպես երիկամների, այնպես էլ ամբողջ օրգանիզմի վրա:
 
Ակնամոմի լուծույթը պատրաստվում է հետևյալ կերպ`   1լ կաթը եռացնել, ավելացնել 50-100գ մանր կտրտած ակնամոմ, փայտե գդալով 10 րոպե անընդհատ խառնել: Հետո քամել չորս տակ ծալած թանզիֆի միջոցով և լցնել ապակյա տարայի մեջ:
 
Կաթը սառելուց հետո, դրա մակերեսին հավաքվում է մոմի շերտ, որն անհրաժեշտ է հավաքել: Ակնամոմային կաթը պահել սառնարանում: Ընդունել 1 ճաշի գդալ ուտելուց  կես ժամ հետո օրական 2-3 անգամ:
 
Աղբյուրը`   Առողջապահության լրատու
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: