Հանրագիտարան

Բջջային հեռախոս

Առաջին հեռախոսն ստեղծելուց անցել է ավելի քան 100 տարի: Միայն տարբեր աղբյուրներից հայտնի է, որ 1902թ. մարտի 20-22 ոմն Նաթան Սթաբլիֆիլդ ուսումնասիրել և հայտնաբերել է էլեկտրոնային կապը:

Այն փաստը, որ ձայնը լսվել է հեռու տարածության վրա հաստատել են բազմաթիվ վկաներ: Այն ժամանակ այդպիսի նորություններն արգելվում էր տարածել և ինչ-որ գաղտնի հնարքով կարողացել են գաղտնի պահել կապի ստեղծման մասին տեղեկությունները:

 

Սթաբլիֆիլդի մասին, սակայն, ոչ մի տեղեկություն չի պահպանվել: 1947թ. Bell laboratories ընկերությունն առաջարկել է ստեղծել բջջային հեռախոսը: 1973թ. ապրիլի 3-ին Motorolla ընկերության ինժեներ Մարտին Քուփերը կատարել է աշխարհում առաջին բջջային հեռախոսի զանգն իր մրցակից Bell Laboratories ընկերության գործընկեր ինժեներ Ջոել Էնգելին: 

 

Զանգահարելով նրան`   միակ բանը, ինչը նա ասել է, հետևյալն էր. «Ես քեզ զանգում եմ իսկական բջջային հեռախոսից»: Բջջային հեռախոսից կատարված առաջին զանգը փաստացիորեն դարձավ հեռահաղորդակցման ոլորտում նոր դարաշրջանի մեկնարկ:
 
Մարտին Քուփերը զանգել էր DynaTAC մոդելի`   աշխարհում առաջին բջջային հեռախոսից, որն ուներ 1.15 կգ քաշ, իսկ նրա չափերը կազմում էին 22,5х12,5х3,75 սմ: Հեռախոսը բաղկացած էր 2 հազար դետալից, իսկ հեռախոսի մարտկոցի լիցքը բավականացնում էր ընդամենը 20 րոպե խոսելու համար:
 
Այս հեռախոսի առջևի մասում 12 ստեղն կար, որոնցից 10-ը թվերն էին, 2-ը զանգահարելու և 1-ը զանգն ավարտելու: DynaTAC-ը չի ունեցել էկրան և լրացուցիչ հնարավորություններ: Բջջային հեռախոսի մշակման համար ընկերությունը ծախսել է 15 տարի և 90 մլրդ դոլար:
 
Այս նախատիպն այդպես էլ արտադրության չի հանվել։ Առաջին Motorola սերիական բջջային հեռախոսը հայտնվել է վաճառքում 1983թ. մարտի 6-ին, այլ տվյալներով՝ նույն թվականի հոկտեմբերի 13-ին։ Այն 800 գրամ էր և արժեր 3.5 հազ. դոլար։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: