Հանրագիտարան

Շնիկ (@)

Իտալացի հետազոտող Ջորջիո Ստաբիլեն առաջին անգամ այս նշանը գտել է 1536թ.-ի նամակում, որում Ֆլորենցիայի մի վաճառական նշել է Իսպանիա ժամանող երեք բեռնատար նավի մասին: Վաճառականն այդ բեռների կազմում թվել է նաև գինու տարաները, որոնք նշվել են մեզ շատ ծանոթ շնիկ (@) նշանով:

Ավելի մանրամասն հետազոտությունների շնորհիվ գիտնականները պարզել են, որ @ նշանն օգտագործել են որպես չափման միավոր: Կա նաև վարկած, ըստ որի՝ այս նշանը հին իսպանական նշան է`   չափման միավոր, որը հավասար է մոտ 15 կգ:

 

Համակարգչային պատմության մեջ, ըստ պաշտոնական տվյալների՝ այս նշանը ներմուծել է ծրագրավորող Ռեու Թոմլիսոնը, որը 1971թ.-ին առաջին անգամ ուղարկել է էլեկտրոնային հաղորդագրություն: Հասցեն պետք է բաղկացած լիներ 2 մասից`   օգտագործողի անունից և այն համակարգչի անունից, որի վրա նա գրանցված էր:

 

Որպես այդ երկու մասերը բաժանող նշան նա վերցրել է այնպիսի նշան, որը չլիներ ոչ օգտագործողի անվան և ոչ համակարգչի անվան մեջ: Այդ նշանը հենց շնիկն էր: Նշանին տալով «at» անունը՝ այն սկսել են կիրառել նամակագրություններում: Հայաստանում սիմվոլը թարգմանվել է ռուսերենից՝ «շնիկ»: 

 

Այլ երկրներում այս նշանն ունի տարբեր անվանումներ, օրինակ`   Բուլղարիայում այն անվանում են կապիկ, Սկանդինավյան երկրներում`   փղի կնճիթ, Նիդերլանդներում`   կապիկի պոչ, Իտալիայում`   խխունջ, Հունգարիայում`   ճիճու ևն:
 
Աղբյուրը`   Copypaste.am, Armblogger.do.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: