Հանրագիտարան

Նիկիտա Խրուշչով

Նիկիտա Խրուշչովը ծնվել է 1894 թվականի ապրիլի 17-ին Կուրսկի Կալինովկա գյուղում: 1953-1964թթ. եղել է ԽՄԿԿ առաջին քարտուղար, 1958-1964թթ.՝ ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ, Խորհրդային Միության հերոս, Սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս:

Նիկիտա Խրուշչովը Կոմունիստական կուսակցության և խորհրդային պետության ճանաչված գործիչ էր: 1930-ական թթ. սկսել է զբաղեցնել բարձր պաշտոններ: Եղել է Ուկրաինայի կոմկուսի առաջին քարտուղար: Հայրենական պատերազմի տարիներին (1941-1945թթ.) տարբեր ռազմաճակատների ռազմական խորհրդի անդամ է եղել:

 

1953թ.`   Ստալինի մահից hետո, Խրուշչովը հաղթել է իշխանության համար մղվող պայքարում: Իշխանության գալուց հետո հանդես է եկել Ստալինյան բռնությունների սուր քննադատությանբ, չնայած, որ ինքն էլ ժամանակին հատուկ դաժանությամբ է աչքի ընկել հակակոմունիստական տարրերի դեմ պայքարելիս: Նա մեծ քանակությամբ բռնադատվածների ներում է շնորհել:

 

Փորձել է հաստատել ժողովրդավարություն, ազատականացնել տնտեսությունը: Սակայն կուսակցության հետադիմական ուժերը 1964թ. կազմակերպել են դավադրություն և նրան հեռացրել իշխանությունից: 1971 թվականի սեպտեմբերի 11-ին Մոսկվայում Նիկիտա Խրուշչովը մահացավ:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: