Հանրագիտարան

Առաջ քաշվեց արյան շրջանառության նոր տեսությունը

Ուիլյամ Հարվեյը (1578-1657թթ.) արյան շրջանառության ուսմունքի, գիտական ֆիզիոլոգիայի և սաղմնաբանության հիմնադիրն է: 1618 թվականի ապրիլի 16-ին Ուիլյամ Հարվեյն առաջ քաշեց արյան շրջանառության նոր ուսմունք:

Հարվեյը կրթությունն ստացել է Քեմբրիջի համալսարանի բժշկական ֆակուլտետում, աշխատել է Իտալիայի Պադուա քաղաքում, որի համալսարանում էլ ստացել է (1602թ.) բժշկության դոկտորի դիպլոմ:

 

1607թ. վերադարձել է Անգլիա և ընտրվել Թագավորական բժշկական խորհրդի անդամ: Եղել է Սուրբ Բարդուղիմեոսի հիվանդանոցի գլխավոր բժիշկ և վիրաբույժ:

Առաջինն է նկարագրել արյան շրջանառության մեծ և փոքր շրջանները: Ուսումնասիրել է ողնաշարավոր և անողնաշարավոր կենդանիների սաղմնաբանության հարցերը:
 
Հանգել է այն եզրակացության, որ ձուն բոլոր կենդանիների զարգացման սկզբնաղբյուրն է, և որ նրանից են առաջանում ոչ միայն ձվածինները, այլև կենդանածինները՝ կաթնասուններն ու մարդը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: